Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

15.05.2026 31.05.2026
««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Երևանի ավագ դպրոց»-ին օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի կրթական համակարգի բարելավման գործում՝ կրթության որակի բարձրացում, միջազգային կապերի ամրապնդում, աշխատաշուկայի պահանջների բավարարմանը նպաստող կրթություն,համայնքային ներգրավվածության և կայուն զարգացման ապահովում Հայկական դպրոցների հեղինակության բարձրացում, աշակերտների ստեղծագործական մտածողության զարգացում, կրթական հաստատությունների միջազգային համագործակցություն, աշակերտների մտահորիզոնի ընդլայնում, նորարարական մտածողության խթանում, սոցիալական պատասխանատվություն, կրթական մրցակցային առավելություն տարածաշրջանում:  
Մնաց {days} օր
0 269

Քննարկվել է 28.04.2026 - 13.05.2026

«««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը երեք տարով օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներից և թույլ կտա  «««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ին 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով:  
Մնաց {days} օր
0 429

Քննարկվել է 14.04.2026 - 29.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում լիազոր մարմնի գործառույթների հստակեցման և կենտրոնացման, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կազմակերպման ընթացակարգերի կատարելագործման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
7 1439

Քննարկվել է 30.03.2026 - 14.04.2026

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելն է:
Մնաց {days} օր
0 1088

Քննարկվել է 24.02.2026 - 17.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 23․12․2021թ-ի N 2031-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ վարչական շենքը (այսուհետ՝ գույք), հետ էր վերցվել Կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Գույքի հանձնում-ընդունումը իրականացվել է 25․01․2022թ-ի ակտով։ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված եռամյա Ծրագրի նպատակայնությունը պահպանելու նպատակով, պետական գույքի կառավարման համակարգում մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց N4 ցանկի Ծրագրով նախատեսված գործընթացները պլանավորելու և եռամյա Ծրագրից (2024-2026թթ.) հանելու նպատակով Կոմիտեի կողմից Որոշոմամբ հաստատված եռամյա Ծրագրի N4-րդ ցանկում (այսուհետ՝ Ցանկ) անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություն՝ Ցանկից հանելով 77-րդ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեի գույքը, ինչի հետ կապված մշակվել է սույն Նախագիծը։
Մնաց {days} օր
0 986

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

«Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման ոլորտում առավել համակարգված, ապացուցահեն և իրավունքահեն աշխատանքների իրականացմանը, պատասխանատու պետական մարմինների կարողությունների զարգացմանը և որպես արդյունք՝ այս ոլորտում ավելի արդյունավետ գործունեության իրականացմանը։
Մնաց {days} օր
12 1654

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, սահմանել մատչելիության պահանջների ու չափանիշների խախտման համար տուգանքներ, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և կարգավորել տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման հետ կապված դրույթները։
Մնաց {days} օր
0 1501

Քննարկվել է 24.12.2025 - 16.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
Մնաց {days} օր
2 1782
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: