Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

10.12.2025 28.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026թվականի բյուջեն հաստատելու մասինե  համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2026-2028 թվականների  համայնքի միջինաժամկետ ծախսային ծրագիրը, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասինե օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, և  «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասինե օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:  Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը: Համայնքի 2025թվականի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև  «Տեղական ինքնակառավարման  մասինե  2002 թվականի  մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման  մասինե  օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով  ձևավորվել է Սևան միավորված համայնքը: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են  յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի  բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների  վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների  զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:  
Մնաց {days} օր
0 231

04.12.2025 19.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1-ին կետերի  պահանջներով: Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունները պայմանավորված են․ Ծախսային մասում 1․  01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/  տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 6,336.000 ՀՀ դրամով, որը ավելացնել նույն  գործառնական դասակարգման 5411 /հողեր/ տնտեսագիտական հոդվածին Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք, Կ.Դեմիրճյան փողոց 8 բնակելի տուն հասցեում գտնվող 0,09338 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, նրանում առկա 72,6 քմ մակերեսով բնակելի տունը և 33,5 քմ մակերեսով հացատունը ձեռքբերման նպատակով:
Մնաց {days} օր
0 290

04.12.2025 24.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաջարանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին»  որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին:Շահագրգիռ անձինք կարող են Քաջարանի համայնքապետարանում, ինչպես նաև Քաջարան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին»  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 18-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (qajarancity@mail.ru,kajarancity@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Քաջարանի համայնքապետարան:2025 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:
Մնաց {days} օր
0 221

03.12.2025 18.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող  եկամուտների և կատարվող ծախսերի ճշգրիտ  և իրատեսական պլանավորում։  
Մնաց {days} օր
0 328

Քննարկվել է 17.11.2025 - 02.12.2025

«Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:           
Մնաց {days} օր
0 555

Քննարկվել է 17.11.2025 - 02.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեն: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
Մնաց {days} օր
0 473
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: