Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Նախագծի նպատակն է բարելավել ծառայությունների անհատական ծրագրերի փոփոխման և վերանայման մեխանիզմները, ինչպես նաև պարզեցնել համապատասխան ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 14

18.05.2026 02.06.2026
«Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի և աշխատանքային խմբերի կազմերը, դրանց ձևավորման և գործունեության կարգերը հաստատելու մասին» վարչապետի որոշման Ներկայացվող նախագծով կարգավորվում է «Կլիմայի մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-17-Ն օրենքով ստեղծված Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի և դրա ներքո գործող աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու, ինչպես նաև դրանց ձևավորման և գործունեության կազմակերպման կարգերը:
Մնաց {days} օր
0 50

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է Կառավարության 2308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ հիմնական փոփոխություններն ու լրացումները. ·  Վերնագրի և նախաբանի համապատասխանեցում օրենքին. Որոշման վերնագիրը և նախաբանը խմբագրվում են՝ ներառելով «վտանգավոր համարվող աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հաստատումը, իսկ նախաբանում որպես լիազորող նորմ ավելացվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը: ·  Եզրույթների հստակեցում. Ամբողջ տեքստում և աղյուսակներում «մինչև 18 տարեկան անձանց» ձևակերպումը փոխարինվում է «երեխաների» եզրույթով՝ իրավական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով: Աղյուսակի բաժինների վերնագրերում ավելացվում է «վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող)» ձևակերպումը: ·  Արգելված աշխատանքների ցանկի ընդլայնում նոր ռիսկերով. Գործող աղյուսակի համապատասխան բաժինները համալրվում են նոր կետերով, որոնք արտացոլում են երեխաների համար իրական վտանգ պարունակող աշխատանքները. o         Քիմիական գործոններ. Ավելացվել են թունաքիմիկատների (պեստիցիդներ), նավթի, գազի, վառելիքի, օրգանական լուծիչների և շմոլ գազի, ինչպես նաև ծանր մետաղների ու քիմիական թափոնների հետ կապված աշխատանքները: o         Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայր. Ավելացվել են փլուզման վտանգ պարունակող (քանդման, խրամատների), թվային կամ առցանց միջավայրերում (որտեղ կա շահագործման կամ բարոյականությանը վնասելու ռիսկ), ինչպես նաև հոգեբանական ծայրահեղ լարվածություն պահանջող (հոսպիսներ, դիահերձարաններ, քրեակատարողական հիմնարկներ) և կենդանիների սպանդի ու սուր գործիքների կիրառմամբ աշխատանքները: o         Կենսաբանական գործոններ. Լրացվել են թունավոր միջատների ու վտանգավոր կենդանիների հարձակման վտանգ պարունակող, ինչպես նաև անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայրում (աղբի, վարակված թափոնների հավաքում) կատարվող աշխատանքները: o         Աերոզոլներ. Ավելացվել են ավտոտրանսպորտային արտանետումների, շմոլ գազի, կենսագազերի, ինչպես նաև աերոզոլային սոսինձների ու լաքերի կիրառմամբ (տնայնագործական պայմաններում) աշխատանքները: ·  Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի սահմանում. Որոշման հավելվածը լրացվում է նոր՝ 13-րդ կետով, որով սպառիչ կերպով սահմանվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը (ստրկություն, թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք, երեխայի պոռնկություն, մուրացիկություն, ապօրինի գործունեության և թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավում): Նախագծի ընդունմամբ Կառավարության 2308-Ն որոշումը լիովին կհամապատասխանեցվի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի 11-րդ հոդվածին: Արդյունքում կստեղծվի ժամանակակից ռիսկերն արտացոլող, առավել հստակ և համապարփակ իրավական գործիք, որը կսահմանի ոչ միայն ավանդական ծանր և վնասակար աշխատանքները, այլև իրավական ուժ կտա «վտանգավոր աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հասկացություններին՝ էապես բարձրացնելով երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման և վերահսկողության արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 108

15.05.2026 31.05.2026
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը նպաստում է սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:          
Մնաց {days} օր
0 276

15.05.2026 31.05.2026
««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Երևանի ավագ դպրոց»-ին օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի կրթական համակարգի բարելավման գործում՝ կրթության որակի բարձրացում, միջազգային կապերի ամրապնդում, աշխատաշուկայի պահանջների բավարարմանը նպաստող կրթություն,համայնքային ներգրավվածության և կայուն զարգացման ապահովում Հայկական դպրոցների հեղինակության բարձրացում, աշակերտների ստեղծագործական մտածողության զարգացում, կրթական հաստատությունների միջազգային համագործակցություն, աշակերտների մտահորիզոնի ընդլայնում, նորարարական մտածողության խթանում, սոցիալական պատասխանատվություն, կրթական մրցակցային առավելություն տարածաշրջանում:  
Մնաց {days} օր
0 274

15.05.2026 31.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը։
Մնաց {days} օր
0 491

14.05.2026 05.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակ) Նպատակն է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի ձևերը և բովանդակությունը՝ ներկայացնելով նոր խմբագրություն, որը կարտացոլի ժամանակակից պահանջները և կներառի անհրաժեշտ լրացուցիչ դաշտեր։ Նախկինում քարտերը տրամադրվել են Polska Wytwórnia Papierów Wartościowych (PWPW) ընկերության կողմից, որի հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է 2021 թվականին։ Որոշման մեջ արտացոլված էին տվյալ ընկերության կողմից տրամադրվող քարտերի ձևերը։ Մինչ այդ, 2024 թվականի օգոստոսին նախարարությունը պայմանագիր է կնքել IN Continu et Services (IN Group) կազմակերպության հետ՝ թվային տախոգրաֆ քարտերի արտադրության նպատակով։
Մնաց {days} օր
0 477

14.05.2026 29.05.2026
«Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն կարգի ընդունման նպատակն է սահմանել աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցությունների գնահատման միասնական մեխանիզմը՝ ապահովելով գործընթացի կազմակերպումը, համակարգումը և իրականացումը հանրապետական, ոլորտային և տարածքային մակարդակներում։ Սույն կարգի ընդունմամբ նախատեսվում է՝ -        ապահովել աղետների ռիսկերի համապարփակ և գիտահիմնավորված գնահատում՝ կիրառելով միասնական մեթոդաբանություն, -        հստակեցնել լիազոր մարմնի, պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, -        ապահովել գնահատման գործընթացի փուլայնությունը, հաշվետվողականությունը և ժամանակային համադրելիությունը։ Նախագիծը նպատակ ունի ձևավորել աղետների ռիսկի գնահատման համակարգված և շարունակական գործընթաց, որը հնարավորություն կտա բացահայտել առկա և հնարավոր վտանգները, գնահատել դրանց ազդեցությունները բնակչության, ենթակառուցվածքների, տնտեսության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև ապահովել աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության արդյունավետ պլանավորումը։      
Մնաց {days} օր
0 495

13.05.2026 28.05.2026
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի հիման վրա այն չափանիշների սահմանումն է, որոնց պետք է բավարարեն բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատում իրականացնող անձինք, մասնավորապես՝  մասնագիտական որակավորում, մասնագիտական փորձառություն, անկախություն, մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, և այլն:
Մնաց {days} օր
0 437
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: