Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառա¬յողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառա¬յողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարա¬նային ապա¬հով¬ման պետական աջակցու¬թյան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ        Նախագծով նախատեսվում է շահառուների բնակարանային ապահովումն իրականաց­նել հիփոթեքային վարկավորման միջոցով` ապահովելով բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունա­վետությունը:
Մնաց {days} օր
0 1059

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ ԶՈՒ զինծառայողների իրային միջոցներով ապահովման մի շարք չափաքանակներում կատարել իրային միջոցների օգտագործման ժամկետ­ների փոփո­խություններ, ինչպես նաև հիգիենայի պարագայի ավելացում:
Մնաց {days} օր
0 948

Քննարկվել է 21.01.2026 - 05.02.2026

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը: Նախագծով առաջարկվում է ծառայության առանձնահատկություններով պայ­մա­նա­­վոր­­­ված հավելումները համապատասխանեցնել ծառայողական խնդրի կարևորու­թյանն ու ծանրաբեռնվածությանը:
Մնաց {days} օր
0 1652

Քննարկվել է 26.12.2025 - 10.01.2026

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:
Մնաց {days} օր
2 1860

Քննարկվել է 25.12.2025 - 10.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով ՀՀ կառավա­րու­թյան 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին՝ դրանց տալով նաև հետադարձ ուժ, ինչպես նաև հստակեցվում են անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառա­յո­ղա­կան պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտ­պա­նու­թյան մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթա­պա­հության կամ հատուկ առաջադրանք կատա­րե­լու ժամանակ կամ հակառակորդի նա­խա­հարձակ գործողության հետևանքով զոհ­ված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները՝ հստակեցվող կարգավորման գործողությունը տարածելով միայն մինչև որոշման նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Մնաց {days} օր
0 1641

Քննարկվել է 17.12.2025 - 01.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում կատարել սրտաբանի փոփոխություն։
Մնաց {days} օր
0 1679

Քննարկվել է 17.12.2025 - 01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. փետրվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1544

Քննարկվել է 12.11.2025 - 28.11.2025

«2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հայտարարվում են 2026 թվականի ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Մնաց {days} օր
3 7043

Քննարկվել է 05.11.2025 - 21.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայումս ՀՀ-ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարության և առկա հնարավորությունների գնահատման վերաբերյալ ՀՀ Վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող Պաշտպանության նախարարության զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը բարելավելու նպատակով հետագա միջոցառումների նախորոշման նպատակով:
Մնաց {days} օր
6 2668
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: