Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.08.2020 - 08.09.2020

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
0 7100

Քննարկվել է 24.07.2020 - 08.08.2020

Վարժական հավաքներ հայտարարելու մասին         Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների:
0 8529

Քննարկվել է 06.07.2020 - 21.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հստակեցվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կոչումային դասակարգումով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների կարգավիճակը, ինչպես նաև իրավունքի լիարժեք իրացման գործընթացի ապահովումը:  
0 5620

Քննարկվել է 26.06.2020 - 11.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  Խնդրի կարգավորման նպատակն է ռազմաուսումնական հաստատություն­ների պրոֆեսորադասախոսական անձնա­կազմը համալրել որակյալ կադրերով, զար­­գացնել կուրսանտների և ունկնդիրների մտավոր ներուժի վերարտադրմանը և գի­տա­­տեխնիկական մշա­կույթի զարգացմանը ու տարած­մանը: Ստեղծել մրցակցային դաշտ և ՀՀ կառավարության նշված որոշումը համա­պա­­տասխանեցնել «Բարձրագույն և հետ­բու­­­հական մասնագիտական կրթության մա­սին» ՀՕ-62-Ն ՀՀ օրենքի պահանջ­նե­րին: 
0 5797

Քննարկվել է 10.06.2020 - 25.06.2020

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում (մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան) 5-րդ կուրսի կուրսանտների դրամական ապահովության չափերը, կուրսանտներին վճարվող ամսական դրամական ապահովության չափերը լրացվում են առաջադիմության համար նախատեսվող 10000 դրամով և սահմանվում են դրա հաշվարկման պայմանները:
1 5545

Քննարկվել է 10.06.2020 - 25.06.2020

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է փոխհատուցել նաև ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ուղղությամբ զինծառայողի կատարած ծախսերը:
0 6557

Քննարկվել է 12.05.2020 - 27.05.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայության հետ պատճառական կապի փորձաքննական եզրակացությունների տեսակներում ներառել նաև զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ստացած լինելու հանգամանքի պատճառական կապի որոշումը:
0 5227

Քննարկվել է 12.05.2020 - 27.05.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվում է տեխնիկական վրիպակը:
1 6480

Քննարկվել է 12.05.2020 - 27.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»      Որոշման նախագծի ընդունմամբ հստակեցվում է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը: Կարգավորմամբ ակնկալվում է բացառել հավանական հետաքրքրու­թյուն ներկայացնող տվյալների հանրայնացումը:
0 5448