Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ կառավարության կողմից զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթների գործողությունը:
Մնաց {days} օր
0 981

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծով նախատեսվում է «Պաշտպանության մասին» օրենքում հստակեցնել ՀՀ զինված ուժերի կառուցվածքի, ԶՈՒ զինանշանի, զինվորական համազգեստի և դրա կրման կանոննների հաստատման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 919

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չտարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա:
Մնաց {days} օր
0 1138

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է Օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել մի շարք հիմքերով զորակոչից տարկետում տրամադրող մարմինները, զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական պաշտոնների նշանակման, ազատման, արձակուրդների տրման, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 875

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է քաղաքացուն նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով:
Մնաց {days} օր
0 1025

Քննարկվել է 23.02.2026 - 11.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1015

Քննարկվել է 20.02.2026 - 07.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման Նախագծով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումներում ներառվում են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կարող է կայացվել սահմանափակումով  պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն,  ինչի արդյունքում վիրավորումներ և վնասվածքներ ստացած և ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը։
Մնաց {days} օր
0 1503

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, ոչ ռազմական նշանակության ապրանքների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանք Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ծառայությունների գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը:  
Մնաց {days} օր
0 938

Քննարկվել է 17.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորիչ դրույթներ՝ բնակարանային հաշ­վառման ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում վերջինիս ընտանիքը բնակարանային հաշվառման հերթում գտնվելու իրավունքը պահպանելու վերա­բերյալ:
Մնաց {days} օր
0 833
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: