Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.01.2023 - 31.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագiծ Կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: Զոհված (մահացած) զինծառայողների հաշվառում չունեցող մի շարք ընտանիքների համար բնակարանային հաշվառման գործընթացում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:
0 2498

Քննարկվել է 16.01.2023 - 31.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի առանձին դեպքերում ապահովել զինծառայողների բնակարանային ապահովության ամբողջա­կան իրավունքը:
0 3290

Քննարկվել է 05.01.2023 - 21.01.2023

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը, հավելավճարի վճարման պայմանները:
1 3194

Քննարկվել է 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2022 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 4035

Քննարկվել է 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության հետ կապված կարգավորումները, ինչպես նաև սահմանվում է փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը:
0 3023

Քննարկվել է 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 16-ի 1675-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի շրջանակներում ծառայության անցման կարգը և ծառայություն անցած զինծառայողներին պատվովճարի հաշվարկման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն և 12.04.2018թ. N 456-Ն որոշումները, ինչպես նաև սահմանվում է դրանց ուժը կորցրած ճանաչելու ժամկետը:
0 3047

Քննարկվել է 26.12.2022 - 11.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու գործընթացն ապահովող, ինչպես նաև  կրած վնասների դիմաց փոխհատուցման չափերը որոշող մարմինները:
0 2989

Քննարկվել է 26.12.2022 - 11.01.2023

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ          Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
0 7029

Քննարկվել է 14.12.2022 - 30.12.2022

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգը, զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները:
6 4040