Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.10.2017 - 19.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N  ՆՀ-37-Ն  հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը իրականացվում է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, որոնց հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և նախակրթարանների շուրջ 30 հազար սովորող յուրաքանրյուր օր` մեկ անգամ  ստանում  է տաք սնունդ: Հանրապետության մյուս 6 մարզերում ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որի շրջանակում սնունդ է ստանում շուրջ 60 հազար  1-4-րդ դասարանների և նախակրթարանների սովորողներ:
0 11087

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.09.2017 - 07.10.2017

Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս­տատության դասարանների կազմավորման կարգ Ներկայացված նախագծով հստակեցվում և կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դասարանների ձևավորման գործընթացը:
2 14275

Քննարկվել է 11.09.2017 - 29.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Սույն հայեցակարգով ներկայացվում են ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հենակետային սկզբունքները, հիմնական խնդիրների նկատմամբ տեսակետների համակարգը, սկզբունքները, նպատակը:
45 50027

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.08.2017 - 18.09.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում լրացումներ իրականացնելու մասին:
0 8147

Քննարկվել է 16.08.2017 - 07.09.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծերի ընդունման նպատակն է լիցենզավորման նոր պահանջների սահմանմամբ խստացնել կրթական ծրագրերի իրականացման բնագավառում լիցենզավորման գործընթացը: Միաժամանակ նախատեսելով այդ պահանջերի կիրարկման մեխանիզմների սահմանումը:
0 10280

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.08.2017 - 24.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի հմ.  871-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի գործունեությունը կդադարի, մասնաճյուղի ուսանողները կտեղափոխվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համակազմ, կրթական գործունեության գործընթացը կվերահսկվի ագրարային համալսարանի կողմից և նրանց կշնորհվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավարտական փաստաթուղթ:
0 8169

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.07.2017 - 20.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգի նպատակն է հանրակրթության բոլոր մակարդակներում հստակեցնել օտար լեզուների դասավանդման խնդիրները` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների օտար լեզվի դասաժամերի բաշխումը ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխություն և օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող չափորոշչային պահանջների սահմանում և համապատասխան մեթոդաբանության մշակման այլ խնդիրներ:  
0 16016

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 18.07.2017 - 07.08.2017

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թվականների բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին Ն(Ա)ՄՄԿ ոլորտում իրականացնելով արմատական բարեփոխումներ` էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին, բարձրացնել նշված ոլորտի ծախսային արդյունավետությունը, ինչպես նաև երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ: Ծրագրում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021թթ բարեփոխումների հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանաակցույցը:  
0 8978

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 28.06.2017 - 25.07.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատության սովորողի ակադեմիական շարժունության, ներառյալ՝ ակադեմիական տեղափոխությունների կազմակերպման կարգն ու պայմանները:
0 9300