Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին»       Հիմք ընդունելով  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.6-րդ ենթակետի պահանջը՝ սույն փաստաթղթով կարգավորվում են հանրակրթական  ուսումնական հաստատությունների՝ (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) օրենքով սահմանվող կրթական գործընթացի մանակիցների՝ վարչական, մանկավավարժական աշխատողների, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների  փոխհարաբերությունները՝  էթիկայի նորմերի /այսուհետ՝ էթիկայի նորմ/  շրջանակում:        Սույն փաստաթուղթը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի  մասնակիցների գործունեությունը կարգավորող  յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով, այլ ենթակա է զուտ բարոյական կարգավորման: 
Մնաց {days} օր
37 21765

Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին» Դեռևս 2019 թվականից մեկնարկել է հանրակրթության բովանդակային բարեփոխման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգով սահմանված են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները: Ուստի օրենքի փոփոխություններով անհրաժեշտություն առաջացավ սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման հետ կապված իրավահարաբերությունները։  
Մնաց {days} օր
4 8975

Քննարկվել է 23.01.2023 - 07.02.2023

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.19-րդ կետի պահանջից։  Միջոցառման նպատակն է՝ հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման գործընթացի պատշաճ ապահովման իրավական հիմքի ստեղծումը:
Մնաց {days} օր
0 5538

Քննարկվել է 23.01.2023 - 07.02.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության» ծրագրի /1146 դասիչ/ «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում /11016 դասիչ/» միջոցառման շրջանակներում 2022-2023 ուստարվա դասագրքերի ձեռքբերման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ԿՏԱԿ-ի «Դասագրքեր» բաժնում  իրականացրած փորձնական գործընթացի՝ դասագրքերի պահանջի մուտքագրման ընթացքում արձանագրված անճշտություններով, վրիպումներով և սխալներով:
Մնաց {days} օր
0 4917

Քննարկվել է 20.01.2023 - 10.02.2023

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2062 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2022  թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի  ձմեռային  զորակոչից տարկետում տալու մասին» № 2062-Ա որոշման   հավելված N 1-ի  6-րդ և 8-րդ  կետերը
Մնաց {days} օր
0 3916

Քննարկվել է 19.01.2023 - 09.02.2023

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 2064-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2064-Ա որոշումը  ուժը կորցրած ճանաչելու մասին
Մնաց {days} օր
0 4349

Քննարկվել է 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող կարգի որոշ դրույթներ փոփոխելու և հստակեցնելու, և ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումը, որոշ դրույթների վերանայումը միջոցառման կազմակերպումն ավելի կանոնակարգված կդարձնի:
Մնաց {days} օր
45 19448
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: