Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.04.2026 - 23.04.2026

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԼԵՏ ԾԱՌՈՒԿԻ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ չհամարվող Համլետ Ծառուկի Պարսամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային   զորակոչից տարկետում տալու մաuին» № 112-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 11-րդ, կետը:
Մնաց {days} օր
0 837

Քննարկվել է 06.04.2026 - 21.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում գործող կարգավորումներին համապատասխանեցնելու ուղղությամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր ենթակայությամբ։ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ Նախագծում հստակեցվում են վերոնշյալ հաստատությունների ենթակայությանն առնչվող իրավական կարգավորումները։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։  
Մնաց {days} օր
12 848

Քննարկվել է 06.04.2026 - 22.04.2026

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի  (այսուհետև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ էր. 1)     Օրենքի ընդունումով պայմանավորված կատարվել տերմինաբանական փոփոխություններ։ Օրինակ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» և «միջին մասնագիտական» կրթություն կամ ուսումնական հաստատություն բառերը փոխարինվել են «մասնագիտական» բառով, «մասնագիտություն»-ը՝ «որակավորում (ուղղվածություն)» բառերով, «Հաստատություն»-ը՝ «ՄՈՒՀ», «անվճար ուսումնառություն»-ը՝ «պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա տեղեր» և այլն։ 2)    Մասնագիտական կրթության ոլորտում սահմանել ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպա-իրավական ձևից, ինչը հնարավորություն կտար դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ ընտրություն կատարելու այլընտրանքներ, ինչպես նաև վարել ամբողջական վիճակագրություն՝ պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երում ընդգրկված ուսանողության վերաբերյալ. 3)    Հեռակա ուսուցման ձևը աստիճանաբար փոխարինել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությամբ ձևերի. 4)    Կատարելագործել և ապահովել կրթության տարբեր մակարդակների ու այլ անհրաժեշտ տեղեկատվական բազաների միջև փոխկապակված համակարգ՝ ընդունելության համար անհրաժեշտ տվյալները ինքնաշխատ եղանակով ներբեռնելու և դիմորդների համար  թվային հայտագրման մատչելի համակարգ շահագործելու համար. 5)    Սահմանել դիմորդների մասնագիտական կողմնորոշման և առաջարկվող կրթական ծառայությունների, որակավորումների ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների, ռեժիմների, ժամկետների, մեթոդաբանության, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի  կիրառման, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների մասին  հրապարակելու և իրազեկելու դրույթները, ոլորտային մասնագիտություններով քննությունների պայմանների մասին առնվազն մեկ տարի առաջ հրապարակելու պայմանները և այլն։ Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից և փոփոխությունների ծավալով պայմանավորված ընտրվել է ոչ թե խմբագրելու, լրացնելու տարբերակը, այլ նոր կարգ հաստատելու։
Մնաց {days} օր
2 1194

Քննարկվել է 03.04.2026 - 19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության խրախուսում, որը  համարվում է  առողջ ապրելակերպի ծրագրերի առանցքային բաղադրիչ։ Լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսումնական ծրագրերը կարևոր դեր ունեն դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման գործում։ Առողջ ապրելակերպի ծրագրերը նպաստում են ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և հոգեբանական կայունությանը, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունների զարգացմանը։
Մնաց {days} օր
4 856

Քննարկվել է 03.04.2026 - 18.04.2026

«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեվտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մնաց {days} օր
0 757

Քննարկվել է 02.04.2026 - 19.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններում պահպանվող բացառիկ և ազգային նշանակության ունեցող մշակութային արժեքների պահպանության, ինչպես նաև բարձր հանրային նշանակություն ունեցող մշակութային միջոցառումների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 672

Քննարկվել է 02.04.2026 - 19.04.2026

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2044-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2044-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է պետական մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացման, գրականության և արվեստի թանգարանային հավաքածուների համաչափ տարածքային ներկայացվածության ապահովման, մշակութային ժառանգության և ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 632

Քննարկվել է 01.04.2026 - 16.04.2026

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱՖԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ չհամարվող Ռաֆիկ Միքայելի Մինասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 1-ին կետը:
Մնաց {days} օր
0 619

Քննարկվել է 01.04.2026 - 16.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի առավել արդյունավետ, թափանցիկ և միասնական չափանիշներով կազմակերպման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով ոլորտում առաջացած գործնական խնդիրները։ Միաժամանակ այն ուղղված է թանգարանային համակարգում մասնագիտական կարողությունների գնահատման և զարգացման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև գործող կարգի կիրառման գործընթացը պարզեցմանը և անորոշությունների հստակեցմանը։
Մնաց {days} օր
1 1743
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: