Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.06.2023 - 01.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի սահմանված է՝ հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համալրման կարգը, իսկ ներկայիս գործողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշումն է: Օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվել է 17-րդ մասը և նախկին խորհրդի անդամների կողմից պատահական ընտրությամբ հավակնորդին տրվող կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանած հարցաշարից 5 հարցի փոխարեն սահմանվել է, որ ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդին խորհուրդը կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհուրդ ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Որոշման նախագծով առաջարկվել է լրացնել նոր 7.1 կետ, որով նախատեսվում է չհայտարարել մրցույթ այն հաստատություններում, որոնք տվյալ տարում նախատեսվում են վերակազմակերպվել կամ լուծարվել՝ նպատակ ունենալով կարճ ժամանակահատվածի համար նոր տնօրեն չընտրել: Խմբագրվել է նաև 31-րդ կետը, որի նպատակն է սահմանել ժամկետներ նոր մրցույթի հայտարարման համար, ինչպես նաև կարգավորել այն դեպքը, երբ քվեարկության արդյունքում երեք և ավելի հավակնորդներին խորհրդի կողմից կստանան հավասար ձայներ: 3 1 0 2209
Քննարկվել է 14.06.2023 - 30.06.2023 ԳՐԱՆՏ-ԼԵՈՆ ԱՂՎԱՆԻ ՌԱՆՈՍԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի N ՆՀ -155-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել: Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին: 4 1 0 2199
Քննարկվել է 14.06.2023 - 29.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի փոփոխության նախագիծը բխում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգում առկա կարգավորումների տարընկալումները չեզոքացնելու անհրաժեշտությունից։ 2 0 0 2307
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.06.2023 - 30.06.2023 «ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ստեղծման, վիճակագրական հաշվառման, պահպանության և դասակարգման, ֆիլմերի տարածման մեխանիզմների կարգավորման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով: «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, կստեղծվի ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ողջ տեղեկատվության հավաքագրման համար: Ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը կհանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային Արխիվ, ապահովելով Ազգային ֆիլմերի պահպանության, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանության և կինոժառանգության հանրային օգտագործման կազմակերպման հնարավորությունները: 1 2 3 2283
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.06.2023 - 30.06.2023 «ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով: «Համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, համատեղ ֆիլմարտադրություն իրականացնող ֆիլմարտադրողների համար կստեղծվեն ազգային ֆիլերի համար սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորություններ, կսահմանվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, որը կնպաստի ազգային ֆիլմերի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը, ազգային ֆիլմերի միջազգային տարածմանը և ֆինանսական միջոցների գեներացմանը: 3 2 1 2138
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.06.2023 - 30.06.2023 «ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ստեղծման, դասակարգման և տարածման մեխանիզմների կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով: «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը և վարձույթի շուկայի իրավակարգավորումը: 2 3 8 2478
Քննարկվել է 09.06.2023 - 25.06.2023 ՌԱՖԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԼԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ, ՌՈՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԻՍՐԱԵԼՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ԳՈՌ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ, ՆԱՎԱՍԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝ Ռաֆայել Գառնիկի Հարությունյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 18-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ասլանյան փող., տուն 26): Տիգրան Կարենի Ղուկասյանին (ծնվ.՝ 1996 թվականի հոկտեմբերի 14-ին, հաշվառման հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Թամազյան փող., տուն 15). Սուրեն Ռաֆիկի Լևոնյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 08-ին, հաշվառման հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Աբովյան փող., տուն 73/1 տուն). Ռոմիկ Արմենի Ղազարյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 06-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., 3աշ., բն. 18). Տիգրան Արմանի Մուղնեցյանին (ծնվ.՝ 1996 թվականի հուլիսի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան փող., 23 շ., բն. 10). Դավիթ Սամվելի Իսրայելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ավետիսյան 70, բն. 47). Հայկ Արթուրի Դանիելյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 19-ին, հաշվառման հասցեն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Աբովյան փող., 28 շ., բն.16). Գոռ Արծրունի Փիլիպոսյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբելյան փող., 8/3 տուն). Նավասարդ Կարենի Վարդանյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 08-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Վրացական 6, բն. 42). Գևորգ Տիգրանի Մնացականյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունվարի 23-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի փող., 15 շ., բն. 38). Կարլեն Վաղարշակի Ոսկանյանին (ծնվ.՝ 1996 թվականի սեպտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մոլդովական 44/2 շ., բն. 23): 14 1 1 2691
Քննարկվել է 09.06.2023 - 26.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 968-Ն որոշման մեջ լրացում կատարեու մասին: 1 2 0 2251
Քննարկվել է 08.06.2023 - 23.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 1 0 2409