Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.04.2026 - 08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:
Մնաց {days} օր
2 747

Քննարկվել է 23.04.2026 - 08.05.2026

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 17-ի թիվ 571-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական ինքնավարության մարմինների՝ աշակերտական խորհուրդների առաջին ընդհանուր ժողովը հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից՝ սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում։ Տնօրենի կողմից ժողովի հրավիրման լիազորության վերապահումը հակասում է աշակերտական խորհրդի ինքնավարության սկզբունքի լիարժեք իրականացմանը, իսկ խորհուրդը շուրջ մեկ ամիս հնարավորություն չի ունենում հրավիրելու նիստեր, քանի որ դրա կազմը վերջնականապես ձևավորվում է սեպտեմբերի 25-ից ոչ շուտ։
Մնաց {days} օր
6 1070

Քննարկվել է 22.04.2026 - 07.05.2026

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի Նախագծով առաջարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հերթագրման և ընդունելության գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով համապատասխան համակարգերի փոխգործելիությունը: Արդյունքում կբացառվի ծնողների կողմից հաստատություններ այցելելու և փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
2 842

Քննարկվել է 16.04.2026 - 03.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցելու հանգամանքով:
Մնաց {days} օր
0 801

Քննարկվել է 14.04.2026 - 29.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում լիազոր մարմնի գործառույթների հստակեցման և կենտրոնացման, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կազմակերպման ընթացակարգերի կատարելագործման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
7 1454

Քննարկվել է 10.04.2026 - 26.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապահովվի, օրենքով արդեն իսկ սահմանված, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից ազատվելու նոր համակարգի կիրարկումը, գործող տարկետման համակարգի կատարելագործումը, որի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի արտասահմանի լավագույն բուհերում սովորող քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և սովորող մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:
Մնաց {days} օր
2 1557

Քննարկվել է 10.04.2026 - 26.04.2026

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունմամբ կապահովվի, օրենքով արդեն իսկ սահմանված, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից ազատվելու նոր համակարգի կիրարկումը, գործող տարկետման համակարգի կատարելագործումը, որի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինի արտասահմանի լավագույն բուհերում սովորող քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և սովորող մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:
Մնաց {days} օր
8 1749

Քննարկվել է 10.04.2026 - 26.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիները հնարավորություն են ունենալու տարկետում ստանալու նաև աշխատելու համար: 
Մնաց {days} օր
0 1251

Քննարկվել է 09.04.2026 - 25.04.2026

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայում գործող երկու ՊՈԱԿ-ներն ունեն սահմանափակ ֆինանսավորում, հնացած կամ անբավարար նյութատեխնիկական բազա, ինչպես նաև տարածքային և սանիտարահիգիենիկ խնդիրներ։ Սաների ներգրավվածության մակարդակը բավարար չէ։ Առկա իրավիճակը հանգեցնում է՝ ·  վարչական ծախսերի կրկնության, ·  մասնագիտական ներուժի ցրվածության, ·  պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման։ Միաժամանակ, երկու կազմակերպություններում առկա մասնագիտական ներուժը չի օգտագործվում ամբողջական կերպով․ բացակայում է միջոլորտային համագործակցությունը, չեն ձևավորվում թիմային ինժեներական ծրագրեր և չի ապահովվում շարունակական կրթական շղթա։ Գործող մոդելում առկա է նաև կրթական և մարզական բաղադրիչների տարանջատվածություն, մասնավորապես՝ մարզադպրոցը չունի բավարար ուսումնական ենթակառուցվածք, իսկ ստեղծագործության կենտրոնը՝ մարզական համակարգ։
Մնաց {days} օր
0 740
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: