Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.03.2025 - 26.03.2025

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման իրավահարաբերությունները
Մնաց {days} օր
0 2977

Քննարկվել է 05.03.2025 - 20.03.2025

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշում Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարգերը, որոնցով հնարավորություն կունենան տնտեսավարող սուբյեկտները դիմել և ստանալ պետական աջակցությունները: ՆԱխագծով նախատեսվում են պետական աջակցության տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները, բողոքարկման և այլ հարաբերություններ: 
Մնաց {days} օր
0 5284

Քննարկվել է 28.02.2025 - 15.03.2025

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական համարվող աշխատանքների ցանկը: Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:
Մնաց {days} օր
5 6547

Քննարկվել է 28.02.2025 - 15.03.2025

Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:
Մնաց {days} օր
1 2762

Քննարկվել է 26.02.2025 - 13.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ՀՀ կառավարության կող­մից 2025 թվականի փետրվարի 13-ին ընդուն­­ված` «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող  մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» N 195-Ն որոշման լավարկումն է: 
Մնաց {days} օր
2 3534

Քննարկվել է 06.02.2025 - 21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը Հայաս­տանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հար­կային և մաքսային արտոնությունների կիրարկումն ապահովելն է: Մասնավորապես, Չինաս­տանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաս­տանի Հանրային հեռուս­­տաըն­կե­րություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախա­գծի իրականացման պայ­մանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակ­­ցել ՀՀ կառավարությանը «Հայաս­տանի Հանրային հեռուս­­տաըն­կե­րություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման հարցում: 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` «Հայաստանի Հան­րա­պետության կառա­վա­­րության և Չինաստանի Ժողո­­վրդական Հանրապետության կառա­վա­րու­թյան միջև տեխ­նի­կա­­տնտեսական համա­գոր­­ծակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեխ­նիկատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պար­տա­վոր­վում է ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, ինչպես նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա է վերցնում պարտադիր ծախսերը: Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրային հեռուս­­տաըն­կե­րություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայ­մանագրի 10-րդ հոդ­վածով սահմանված են հարկերի և տուրքերի այն տեսակները, որոնք պայմանագրի իրականացման շրջանակներում հայկական կողմը պարտավորվել է ազատել չինական կողմին: Նախագծով առաջարկվում է«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղա­վարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկա­յին և մաք­սա­յին արտո­նու­թյունների կիրառության կարգում կատարելու փոփոխություններ և լրացումներ: 
Մնաց {days} օր
0 3048

Քննարկվել է 23.01.2025 - 07.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները բխում են ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում Որոշման կարգավորումներում ի հայտ եկած իրավական բնույթի խնդիրներից, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը: Ներկայացված նախագծում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխություններով  կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը.
Մնաց {days} օր
0 3339
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: