Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) միասնական համակարգի ներդնում,  IMEI միասնական գրանցման և վերահսկողության ապահովում, անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի IMEI կոդի առցանց գրանցման հնարավորության ապահովում, ստվերային շրջանառության, անվտանգային ռիսկերի նվազեցում, կիբեռանվտանգության մակարդակի բարձրացում:
Մնաց {days} օր
0 567

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է և օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը և հստակեցումը: Միաժամանակ նախատեսվում է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում խթանել ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը: Նախագծի ընդունման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել առավել նպաս­տա­վոր պայմաններ: 
Մնաց {days} օր
0 1594

Քննարկվել է 24.11.2025 - 09.12.2025

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության ոլորտում նորարարությունների խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական աջակցության տրամադրման եղանակով նախատեսում է արհեստական բանականության ոլորտի նորարարների համար ապահովել բարձր արտադրողականությամբ հաշվողական (ԷյջՓիՍի (High-performance computing-HPC)) ռեսուրսներին անվճար հասանելիություն: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services-AWS)» ընկերության հետ՝ կնքելով սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր։
Մնաց {days} օր
1 1322

Քննարկվել է 12.11.2025 - 27.11.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ
Մնաց {days} օր
1 1537

Քննարկվել է 03.11.2025 - 18.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և թույլտվության տրամադրման կարգում փոփոխություն կատարելու մասին
Մնաց {days} օր
0 1475

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1662

Քննարկվել է 05.09.2025 - 21.09.2025

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ՊՈԱԿ-ներում և պետական մասնակցությամբ ընկերություններում օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՏ) ակտիվների ամբողջական գույքագրման, դասակարգման, պատասխանատվության հստակ բաշխման և պարբերական թարմացման համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությամբ։
Մնաց {days} օր
0 2658

Քննարկվել է 28.08.2025 - 12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակմամբ ապահովվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ««Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 705-Ա որոշման հավելվածի 35-րդ կետի պահանջի կատարումը: 
Մնաց {days} օր
0 2187
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: