Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.01.2020 - 08.02.2020

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ տրանսֆերային գնագոյացմանն առնչվող վեճերի լուծման փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործի լուծման կարգը սահմանելու անհրաժեշտությամբ։
0 6659

Քննարկվել է 18.01.2020 - 02.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:
1 7708

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.12.2019 - 15.01.2020

«Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել  ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները: Ներկայումս, ԵՏՄ շրջանակներում միասնական ոչ սակագնային կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումներով: Նշյալ որոշումները ՀՀ կառավարության որոշմամբ տեղայնացնելով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության նիստի արձանագրության 28.02.2019թ. N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը:
4 8228

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2019 - 08.01.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել ՀԴՄ-ին ներկայացվող՝ SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորության պարտադիր պահանջը՝ սահմանելով SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով միանալու հնարավորություն: Հարկ է նշել, որ ՀԴՄ-ների համար 4G տեսակի կապուղու պահանջի սահմանման դեպքում որևէ առավելություն չի ստեղծվում, հետևաբար՝ 4G-ի պարտադիր պահանջի հանումը որևէ խնդիր չի ստեղծի, ավելին՝ կնպաստի շուկայում առաջարկվող սարքերի ներդրման գործընթացի գործարկմանը: Միաժամանակ, խմբագրվել են կապուղու վերաբերյալ պահանջները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով: Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հստակ ժամկետներ՝ ՀԴՄ-ի անսարքության վերաբերյալ սպասարկման կենտրոնին տեղեկացնելու, վերջինիս կողմից անսարք ՀԴՄ-ն ստուգելու, անհրաժեշտության դեպքում սպասարկման կենտրոնի կողմից ժամանակավոր օգտագործման ՀԴՄ տրամադրելու գործընթացների իրականացման համար: Քանի որ ներկայումս ՀԴՄ-ի միջոցով զեղչի հաշվարկները իրականացվում են ոչ միայն տոկոսային, այլ նաև դրամային հաշվարկների միջոցով, ուստի նախագծով առաջարկվում է ավելացնել դրամային զեղչի տեսակը, որը հնարավորություն կընձեռի հարկ վճարողների կողմից կիրառել զեղչի առավել ճկուն տեսակներ: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ֆիսկալային հիշողության մեջ գրանցվող տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները), ինչը նպատակաուղղված է ֆիսկալային հիշողությունում պահվող տեղեկատվության քանակի մեծացմանը, որն իր հերթին կապահովի ՀԴՄ սարքի խափանման դեպքում անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք պահպանումն ու անվտանգությունը: Ստուգող պաշտոնատար անձի կողմից ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարով ֆիսկալ հաշվետվություն տպելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու գործառույթը գործնականում չի կիրառվում, ինչպես նաև ՀԴՄ-ի միջոցով ստուգման գործառույթի իրականացման համար, ոչ միայն ֆիսկալ հաշվետվության տպման, այլ նաև ստուգման հանձնարարագրի տպման համար նախատեսվում է մշակել առանձին իրավական ակտ և այդ իրավական ակտով սահմանել ՀԴՄ-ի միջոցով իրականացվող ստուգման գործընթացին առնչվող գործառույթների ընթացակարգը, ուստի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  վերոնշյալ դրույթը:
0 7398

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2019 - 08.01.2020

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառումը ու դրա նկատմամբ հսկողությունն իրականացնել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի տոմսի վրա հսկիչ նշանների փակցման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների միջոցով: Նախագծով սահմանվում են նաև հսկիչ նշանների ստացման, դրանց փակցման, էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցումներ կատարելու և չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
1 6299

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.12.2019 - 31.12.2019

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի Նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով և  մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից  գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով:
0 7703

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.11.2019 - 05.12.2019

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս հարկային և մաքսային ծառայություններում զենքի և ռազմամթերքի տրամադրման և օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերվող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կամ ուժը կորցված է ճանաչվել, կամ էլ փոփոխվել և լրացվել է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է մեկ մարմին, որում առկա են հարկային և մաքսային ծառայություններ, հետևաբար, դրանով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել մեկ միասնական ակտով: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության մի շարք որոշումներ, սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը՝ դրանք համապատասխանեցնելով «Զենքի մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքների պահանջներին:
2 7756