Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.07.2020 - 18.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակման նպատակը միայն Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում տարանցման գործառնությունների պարզեցումն է, ինչը միտված է Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալի մեծացմանը: Ներկայումս մաքսային տարանցման շրջանակներում պարզեցված գործառնությունների հնարավորությունը ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշմամբ սահմանված է միայն ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին և մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին իրականացվող տարանցման համար: Հայտարարագրման գործառնությունների պարզեցման, մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատման նպատակով նախագծով նախատեսվում է համապատասխան դրույթները տարածել նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա: Միաժամանակ, նախագծով փոփոխություններ են կատարվում նախագծի տեքստում կիրառված հղումների մեջ՝ մասնավորապես Մաքսային միության մաքսային օրենսգրքի ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված նշված օրենսգրքին կատարված հղումները փոխարինվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հղումներով, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին: 0 0 0 5177
Քննարկվել է 29.06.2020 - 15.07.2020 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների (այսուհետ՝ ՎԻՎ վարույթներ) էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչի շրջանակներում նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկային էլեկտրոնային կառավարման համակարգում ՎԻՎ վարույթների ներդրման կոնցեպտի մշակում և համաձայնեցում, տեխնիկական առաջադրանքի մշակում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում, գնումների գործընթացի կազմակերպում, ծրագրային ապահովման մշակում: 0 0 0 6884
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.06.2020 - 05.07.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ: Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն: 2 0 0 6960
Քննարկվել է 18.06.2020 - 03.07.2020 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը: 19 0 0 6993
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.06.2020 - 16.06.2020 «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, - ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և օպերատորի ընտրության ընթացակարգը: 1 0 0 9346
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.05.2020 - 07.06.2020 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվեցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի անդամ պետությունների միջև տեղեկությունների ինքնաբերական եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերաբերում են օտարերկրյա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսափելու ռիսկեր պարունակող գործարքներին, առընչվում են բացառապես օտարերկրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարողների վերաբերյալ նույնաբովանդակ տեղեկությունները կտրամադրվեն ՀՀ հարկային մարմնին։ Գործող օրենսդրական կարգավորումները չեն ենթադրում հարկային ստուգումների ընթացքում նմանօրինակ տեղեկությունների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրականացնելու նպատակների շրջանակներից։ 0 5 0 6181
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.05.2020 - 06.06.2020 «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը: «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման: 6 1 1 5846
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.05.2020 - 06.06.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի № 2167-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը: «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման: 1 0 0 5624
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.05.2020 - 28.05.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1665-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և կոմիտեի միջև, գրավոր ձևով, մինչև նույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը: Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը` կոմիտեի ներկայացմամբ: Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունը: Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշմամբ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21․01․2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22․02․2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը։ Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշումը։ 3 1 0 5360