Քննարկվել է 03.10.2022 - 24.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման հաստատումն իրականացնող լիազոր պետական մարմինները, ինչպես նաև այդպիսի հաստատման պարբերականությունը: 3 3 0 3305
Քննարկվել է 30.09.2022 - 15.10.2022 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Մաքսային մարմնի կողմից հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղված գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նպատակահարմար է շների վարժեցման շրջանակներում օգտագործել բնական նյութեր։ Ուստի, վերոնշյալ հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 9 1 0 2473
Քննարկվել է 28.09.2022 - 13.10.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N1497-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1497-Ն որոշումը համապատասխանեցնել «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին: 0 4 0 2964
Քննարկվել է 23.09.2022 - 12.10.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N817-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ծխախոտի արտադրանքի վաճառքը ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը օտարման բարձր գինը համարելու վերաբերյալ 4 0 0 3040
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման որոշ դրույթներ տարընկալումների տեղիք են տալիս: 0 4 0 2861
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 25-ի թիվ 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում, որոնց թվում են տրանսֆերային գնագոյացման ստուգման սահմանումը որպես հարկային ստուգման առանձին տեսակ և տրանսֆերային գնագոյացման ստուգման վարչարության սահմանումը: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 570-ն որոշումը համապատասխանեցնել գործող տրանֆերային գնագոյացման դրույթներին: 0 4 0 3094
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» թիվ 556-ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ տրանսֆերային գնագոյացման արդեն իսկ գործող դրույթներին: 0 2 0 2901
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ դրույթներում: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները։ 0 7 0 3004
Քննարկվել է 07.09.2022 - 22.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման N 3 hավելվածը լրացվել է նոր 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով. «19. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը) թույլատրելիս սահմանապահ զորքերը օրենքով նախատեսված դեպքերում տալիս են այցելության մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա կամ անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված գործառույթներ։ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, թույլատրելիս սահմանապահ զորքերը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով հանձնում են իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը։ 21. Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգի խախտման դեպքեր հայտնաբերելիս սահմանապահ զորքերը քննում և իրականացնում են վարչական վարույթ: 1 3 1 2663