Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռիսկի համակարգի կիրառման առումով որպես ռիսկային չափանիշ հիմք վերցնել նաև  արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները։ Առաջարկվում է Որոշման N1 հավելվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկը, այլ նաև հարկ վճարողի որոշակի ժամանակահատվածի և (կամ) գործունեության արդյունքների ռիսկայնությունը։ Միաժամանակ, առաջարկվում է հանել այն կարգավորումը, որի համաձայն՝ հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում:
0 2241

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։
0 2899

Քննարկվել է 21.04.2023 - 06.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N1177-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N1177-Ն որոշմամբ սահմանված` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությանը:
0 2389

Քննարկվել է 20.04.2023 - 05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում և նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում, համաձայն որոնց՝ այն դեպքերի համար, երբ դեբիտորական պարտքերը առաջանում են պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, ապա այդ դեբիտորական պարտքերը հարկման առումով ճանաչել անհուսալի՝ պարտապանի լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հիմքով (եթե պարտապանը մտադիր չէ ենթարկվել ֆինանսական առողջացման) և նվազեցվել համախառն եկամտից լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հաշվետու տարում։
0 2384

Քննարկվել է 12.04.2023 - 27.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 892-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 246-րդ հոդվածին։
0 2634

Քննարկվել է 11.04.2023 - 26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1550-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 50-րդ և 55-րդ գլուխներին։
0 2388

Քննարկվել է 11.04.2023 - 26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին, «Պետական տուրքի մասին» օրենքի 19․9-րդ հոդվածին։ Միաժամանակ, կստեղծվեն հիմքեր՝ մաքսային մարմիններ համապատասխան դիմումների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման համար, կսահմանվի մաքսային մարմինների կողմից դիմումների քննարկման ժամկետ։
0 2429

Քննարկվել է 10.04.2023 - 25.04.2023

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծով կնախատեսվի, որ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում  հարկային մարմինը  չվճարված պարտավորությունների կատարումն ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է  ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված  կարգով։
0 2087

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.04.2023 - 21.04.2023

« ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագիծը մշակվել է ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի և նպատակ ունի առավել օբյեկտիվ և մրցակցային դարձնել  անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը:
0 2897