Քննարկվել է 27.12.2021 - 11.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը կարգավորում է կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը։ 1 0 0 4376
Քննարկվել է 22.12.2021 - 06.01.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն: 1 1 0 4803
Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի համապատասխանեցումը ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի պահանջներին: 1 1 0 4526
Քննարկվել է 17.09.2021 - 02.10.2021 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում: 4 2 0 5240
Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում լրացում է կատարվում այն մասին, որ փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ 0 0 0 4830
Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱ«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՀՕ-495-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-6-Ն ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2020 թվականի հունվարի 22-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքը, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 5-րդ մասը և 2021 թվականի մայիսի 26-ին ընդունված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-233-Ն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը փոխկապակցված օրենքներ են ուղղված միևնույն խնդրի կարգավորմանը, սակայն դրանք ուժի մեջ են մտնելու տարբեր ժամկետներում: Նախագծերով կարգավորվում են ուժի մեջ մտնելու և օրենքներում առկա նորմերի հակասությունները: 0 0 1 4782
Քննարկվել է 11.08.2021 - 26.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է ՀՀ կառավարությունը: 0 0 0 4863
Քննարկվել է 20.07.2021 - 04.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: Նախագծով կարգավորվում են կադաստրային քարտեզում առկա խնդիրները և անճշտությունները: 2 0 0 5982
Քննարկվել է 05.04.2021 - 20.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկում ենք պետական կառավարման համակարգի մարմիններին, և մարզպետարաններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում աշխատանքները պլանավորելիս գեոդեզիական և քարտեզագրական տարրեր պարունակող պետական և տեղական նշանակության նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել լիազոր մարմնի հետ՝ որպեսզի ապահովվի տեղեկատվական բանկի ամբողջականությունը և համապատասխանությունը չափորոշիչներին: 1 1 0 5538