Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները տարածական տվյալների ձեռք բերման համար թույլտվություն ստանալու նպատակով դիմում են ներկայացնում լիազոր մարմին, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը, հիմնավորումը, նշում առ այն, որ պարտավորվում են իրենց կողմից ստացված տեղեկատվությունները չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դրանք օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։ Նույն նպատակներից ելնելով, Նախագծով նախատեսվում է, որ թեմատիկ տարածական տվյալները տրամատրվում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Նախագծով ներկայացված կարգում, ի թիվս այլնի, նախատեսվում են նաև լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրման և մերժման հիմքերը: 11 3 0 1127
Քննարկվել է 17.04.2024 - 03.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ «Գնահատման գործունեության մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ՝ որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնելով և դարձնելով երկու տարի՝ անհրաժեշտություն է առաջանում նաև Որոշումը համապատասխանեցնելու կատարվող փոփոխություններին: 4 31 1 1678
Քննարկվել է 17.04.2024 - 03.05.2024 ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ։ Նախագծով նախատեսվում է նաև գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը վերացնել, որը թույլ կտա խուսափել ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից։ 7 86 16 2273
Քննարկվել է 13.02.2024 - 29.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ: Նախագծով Որոշումը շարադրվում է նոր խմբագրությամբ: Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության հրապարակման կարգը: 3 7 0 1724
Քննարկվել է 29.12.2023 - 16.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշմամբ կհստակեցվեն բազային և թեմատիկ տարածական տվյալների տրամադրման և հասանելիության ապահովման գործընթացները՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով: 4 3 0 2088
Քննարկվել է 29.12.2023 - 16.01.2024 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշմամբ կսահմանվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տարածական տվյալների ստեղծման իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտ: 6 2 0 2075
Քննարկվել է 20.12.2023 - 05.01.2024 «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթով նախատեսվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի գնահատման գործընթացի և գնահատման հաշվետվությունների վերանայման կարևորությունը: 3 8 13 2677
Քննարկվել է 19.12.2023 - 04.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիփոթեքի եռակողմ պայմանագրի կնքման գործընթացը դարձնել առավել դյուրին, արագ և պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում՝ ստորագրված աշխարհի ցանկացած վայրում: 12 6 3 2423
Քննարկվել է 14.12.2023 - 30.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։ 9 0 0 2476