18.11.2024 06.12.2024 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներին ևս։ 2 2 0 321
18.11.2024 06.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ և 6-րդ կետերը՝ դրանք համապատասխանեցնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի գործող կարգավորումներին։ Ներկայումս Հավելվածի 23-րդ հոդվածով նախատեսված է, որ որակավորման քննությանը ներկայանալիս հայտատուների կողմից պարտադիր կերպով պետք է ներկայացվեն Հավելվածի 15-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված համապատասխան փաստաթղթերը՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, դրանք հանձնաժողովի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրելու և բնօրինակների հետ համեմատելու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի աշխատանքները բեռնաթափելու և որակավորման քննություններին մասնակցող հայտատուներին որակավորման քննության մասնակցության համար դիմումով արդեն իսկ ներկայացված փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու պահանջով չծանրաբեռնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա ստուգել հայտատուի ինքնությունը։ 2 2 0 341
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.10.2024 - 31.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխությունները կնպաստեն Որոշման N 1 հավելվածով հաստատված Կոմիտեի կոմից կատարման ենթակա միջոցառումները սահմանված ժամկետում իրականացնելուն, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների խնայողությանը: 4 3 0 693
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.10.2024 - 18.10.2024 «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետը, ըստ որի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկման համաձայն՝ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է Վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով: 2 8 0 644
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.09.2024 - 01.10.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ: ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը: Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը: 4 2 0 699
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ազգային և ոլորտային գեոպորտալների, բազային թեմատիկ տարածական տվյալների, մետատվյալների, ստանդարտների մշակման, ստեղծման, ներդրման և փոխգործելիության համար նախատեսվող ֆինասական միջոցների կառավարման հետ կապված հարաբերությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի ներդրման, զարգացման և կառավարման գործընթացների կայունության ապահովման անհրաժեշտությամբ, միաժամանակ կարևորելով ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինասական միջոցների, այնպես էլ տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի ներգրավումը: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին զարգացման դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերի իրականացման գործընթացը կարգավորելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել լիազոր մարմնի՝Կադաստրի կոմիտեյի կողմից տրմադրվող համաձայնության ընթացակարգը: 3 4 0 930
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ, ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ, ՍԱՐՔԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով կարգավորվում են գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման անցկացման հետ կապված հարաբերություններն ու պայմանները, մասնավորապես՝ Նախագծի N 1 հավելվածով սահմանվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից որակավորման անցկացման մասին հայտարարությանը ներկայացվող պահանջներն ու դրա հրապարակման կարգը, որակավորման անցկացման նախապատրաստական աշխատանքները, որակավորմանը մասնակցելու համար հայտատուի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ինչպես նաև քննության արդյունքների բողոքարկման կարգը։ Նախագծի N 2 հավելվածով սահմանվում են գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության և քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների ձևերը։ 6 1 3 792
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024 ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները, որակավորման հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, հանձնաժողովի նիստերի անցկացման կարգն ու պայմանները։ 5 5 0 939
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.08.2024 - 30.08.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 136-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 2 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներից: Հաշվի առնելով նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) և դրա անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի զարգացման միտումները, ինչպես նաև բազային տարածական տվյալների ստեղծման և ստանդարտացման ժամանակակից սարքածրագրային հնարավորությունների կիրառումն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել ԱՏՏԵ-ի վարման և օգտագործման նոր իրավական ակտ։ Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) կարևոր բաղադրիչ է հանդիսանում բազային և թեմատիկ տարածական տվյալները՝ խիստ անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և դրանց մետատվյալների ստեղծման և մշակման կարգը։ 2 7 0 1000