Պետական գույքի կառավարման կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է` 1.ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պայմանագրերի կնքման ժամկետի երկարացման արդյունքում թիվ 3 հավելվածում ընդգրկված բնակելի տարածքների բնակիչներին նվիրատվության պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրմամբ, 2.Թիվ 2 հավելվածում ընդգրկված, բայց չբնակեցված բնակելի տարածքների՝ հավելվածի ցանկից հանմամբ, դրանով իսկ հնարավորություն տալով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ անբարեկարգ, անմխիթար, երբեմն նաև վթարայնություն ունեցող տարածքների հետագա կառավարման ուղղությամբ, 3.Բնակեցված, սակայն հավելված 2-ի ցանկում չընդգրկված նոր բնակելի տարածքի ընդգրկմամբ, ինչը հնարավորություն կտա այնտեղ բնակվող քաղաքացիների հետ կազմակերպել նվիրատվության գործընթաց:
0 2535

Քննարկվել է 02.02.2023 - 18.02.2023

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:
0 2547

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.02.2023 - 19.02.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պայմանավորված պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման մասին։
0 2737

Քննարկվել է 24.01.2023 - 12.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԵՆԱԿԵՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԵՆԱԿԵՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2858

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 12.01.2023 - 02.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 202-Ն նախաբանում ավելացնել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, իսկ    Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 515-Ն որոշման նախաբանում ավելացնել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը։
0 2994

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.11.2022 - 04.12.2022

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վարձակալության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ։
0 3704

Քննարկվել է 12.10.2022 - 30.10.2022

Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերիի հստակ ժամկետների, պայմանների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանում ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացում և միասնական կարգավորումներով ներկայացում։
0 3390