Պետական գույքի կառավարման կոմիտե

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 28.02.2019 - 16.03.2019

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն:
1 6991

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.02.2019 - 27.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ու միտված է ներգրավված բոլոր ռեսուրների, այդ թվում՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Անհրաժեշտություն է առաջացել նաև կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներին։ Այս նպատակով գործող որոշմամբ ձևավորված խորհրդատվական խորհուրդն առաջարկվում է փոխարինել կոլեգիալ կառավարման մարմնով։
0 6985

Քննարկվել է 21.02.2019 - 11.03.2019

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ներկայացվում է 2018 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման, լուծարման գործարքների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկատվություն:
0 6911

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.01.2019 - 20.02.2019

«Օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպելու մասին Նախագծով կանոնակարգվում է օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը: Այս գործընթացը նախատեսվում է կիրառել հիմնականում օտարման ենթակա դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը վաճառելու դեպքում: Դժվար իրացվելիք գույք համարվում է պետական այն գույքը, որը մեկ և ավելի անգամ գնահատված շուկայական արժեքով դրվում է վաճառքի և չի վաճառվում։
0 7560

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.01.2019 - 13.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ լրացում կատարելու և գումար հատկացնելու մասին»
1 8076

Քննարկվել է 20.12.2018 - 08.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատսվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2018 թվականին հատկացնել 37,777.191 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
0 7175

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.11.2018 - 12.12.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս՝ հաշվարկված վարձակալական վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար հիմնադրամների տնօրինությանը թողնելու, հասարակական և այլ կազմակերպություններին, որպես պետության կողմից ցուցաբերվող աջակցություն, իսկ ընկերություններին` կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից առանց սահմանափակման հատկացնել գումար` այդ գումարներն արտահայտելով  Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, իսկ եկամուտներում՝ որպես այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում:
0 7409

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.11.2018 - 13.12.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով համապատասխան մասնագիտական կառույցների հետ քննարկվել են հաշվառման փաստաթղթային համակարգից էլեկտրոնային ինտեգրացված համակարգին անցում կատարելու հնարավորությունները:
0 7549

Քննարկվել է 08.11.2018 - 23.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծով առաջարկվում է որոշման կից ցանկում ընդգրկված բնակիչների հետ որոշմամբ սահմանված նվիրատվության պայմանագիր կնքելու համար ժամկետը հանել, որը հնարավորություն կտա Կոմիտեին մնացած բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:
0 6695