Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.06.2020 - 10.07.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաև լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ։
3 8877

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետությունում բնակության իրավունք ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս կապահովվի նրա ՀՀ քաղաքացու անձնագրի և օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող փաստաթղթում առկա անհատական տվյալների համապատասխանությունը և կվերանան երկու փաստաթղթերում առկա անհատական տվյալների անհամապատասխանությամբ պայմանավորված՝ անձի նույնացման ժամանակ առաջացող խոչընդոտները քաղաքացիների կողմից իրենց իրավունքներն իրացնելիս:
0 6468

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը:
0 6581

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2020 - 10.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը:
0 6700

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2020 - 10.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների համար կվերացվեն հավելյալ խոչընդոտները, կբարձրանա ոստիկանությունում ծառայության նկատմամբ գրավչությունը, որը կնպաստի թափուր հաստիքների համալրման խնդրի կարգավորմանը:
0 7159

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.05.2020 - 05.06.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի սահմանել այն ճանպարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
0 7469

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.05.2020 - 30.05.2020

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-իթիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։
0 10825

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.05.2020 - 27.05.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, մասնավորապես ԱՎ վարչության կողմից տրվող հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու և քաղաքացիներին տրամադրելու միջոցով աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու հանգամանքով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։
0 7427

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝  Օրենք) 7.3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2 7533