Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.10.2021 - 06.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ՝ հաշվի առնելով նոր օրենսգրքերում օգտագործվող հասկացությունները, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումը հետաձգելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և դատվածությունը վերացնելու վերաբերյալ դրույթները։
1 4859

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2021 - 31.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):
43 26202

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2021 - 31.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կկատարվի  2 տարի առավելագույն ժամկետով:  
6 8176

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.10.2021 - 26.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր քրական օրենսգրքի դրույթներին:
0 5298

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կկատարվի  2 տարի առավելագույն ժամկետով: «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար:
0 7703

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.09.2021 - 28.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն պարեկային ծառայության իրավաբանական ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, ոստիկանության ծառայողների ստաժավորման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, և կկարգավորվի ոստիկանությունում ստաժավորման աշխատանքների համար անհրաժեշտ ձևաթղթերի առկայության հարցը:
0 4717

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.09.2021 - 23.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը և ժամերը կսահմանվի ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ այդպիսով կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը՝ բացառելով նույն վայրում ՀՀ ոստիկանության ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։
0 5008

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.09.2021 - 18.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման այն դրույթները, որոնք կարգավորում են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ նշված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ։
2 7739

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.09.2021 - 18.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։
0 5493