Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) և ծառայողական պարտականությունները կատարելու արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում էկոպարեկային ծառայողի ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները։
Մնաց {days} օր
1 3545

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 106.4 կետի միջոցառման կատարման շրջանակում նախատեսվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման ընթացակարգերը սահմանող իրավական ակտի նախագծի մշակում։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել  <<ստորերկրյա խոռոչներ>> հասկացությունը, ինչպես նաև դրանց կառավարման հասկացությունը։ Փոփոխությունների արդյունքում կսահմանվի լիազորող նորմ՝ Կառավարությանը կվերապահվի իրավասություն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման կարգ սահմանելու համար։
Մնաց {days} օր
2 3263

Քննարկվել է 02.02.2024 - 23.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկում տեղ գտած որոշ հիդրոօդերևութաբանական տերմինների անհամապատասխանության և չափորոշիչների հստակեցման, նոր տերմինների ներառման անհրաժեշտությամբ՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխության, գիտական ուսումնասիրությունների, դիտված երևույթների վիճակագրության վերլուծության վրա:
Մնաց {days} օր
0 3073

Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով տրամադրված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
0 3338

Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողներին ծառայողական պարտականությունների իրականացման նպատակով ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
1 3402

Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել Էկոպարեկային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը։
Մնաց {days} օր
0 3452

Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու հետ կապված առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
0 3505

Քննարկվել է 01.02.2024 - 16.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը
Մնաց {days} օր
0 3377

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի համաձայն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով էկոպարեկային ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում: Սույն նախագծով նախատեսվում է սահմանել Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
3 4048
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: