Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 09.06.2025 - 24.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Նախագծով առաջարկվում է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ կատարել որոշակի փոփխություններ որոնք կապված են ներկայումս հինգ տարի ժամկետով (նախկինում անժամկետ) տրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզիաների հետ։ Լրացումների միջոցով սահմանել կարգավորումներ (թղթային եղանակով տրված լիցենզիաների մասով առկա կարգավորումներին զուգահեռ) էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների մասով, օրինակ, որ դրանց պատճեի փոխարեն տեսանելի վայրում կարող են փակցվել դրանցում առկա արագ արձագանքման ծածակագրերը, կամ որ բոլոր այն դեպքերում երբ թղթային եղանակով տրված լիցենզիան պետք է ներկայացվի Լիցենզավորող մարմին, նույն գործունեության իրականացման համար էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում այդ պահանջները առ ոչինչ են։»
Մնաց {days} օր
0 1586

Քննարկվել է 04.06.2025 - 19.06.2025

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ներկայացված կարգավորումներով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի N ՍԴՈ-1775 որոշմամբ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը:
Մնաց {days} օր
0 1991

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում  կստեղծվի ռեեստր, որը լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված, էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է: Հայստանի Հանրապետությունում ռեեստրի ձևավորումը և վարումը կօգնի գնահատել և արձագանքնել արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև կբարելավի լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։
Մնաց {days} օր
0 1800

Քննարկվել է 21.05.2025 - 05.06.2025

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է սահմանել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական կարգ, որը կգործի մինչև Համաձայնագիր 11-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտը:
Մնաց {days} օր
1 2364

Քննարկվել է 19.05.2025 - 03.06.2025

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համաճարակի և համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության համակարգի պատրաստվածության և արձագանքման համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը համաճարակի կամ համավարակի ժամանակ:
Մնաց {days} օր
0 2037

Քննարկվել է 13.05.2025 - 28.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվում է կանանց ընդգրկ­վա­ծությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում իրականացնել մարդու պապիլոմա–վիրուսի (ՄՊՎ) տեստավորման մեթոդով՝ սույ որոշման ընդունման պահից մինչև 2026 թվականի ավարտը։ Նախագծի առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Պապ քսուք հետազոտության իրականացման գնահատման արդյունքում տվյալ մեթոդով իրականացված հետազոտությունների արդյունավետության մակարդակով, ինչպես նաև ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձր մակարդակով։ ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացնելու հիմք է հանդիսացել նաև ԱՀԿ կողմից հրապարակված միջազգային գնահատականը, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցեղի կանխարգելման արդյունավետ ծրագեր իրականացրած երկրների փորձը, համաձայն որոնց արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության համար 80% և ավել դեպքերում ՄՊՎ թեստավորումը առավել արդյունավետ է։
Մնաց {days} օր
0 1549

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության բարձրացմանը զուգահեռ նվազեցնել ինքնաբուժման տարածումը՝ ապահովելով դեղատոմսային դեղերի կիրառումը բժշկի նշանակումների հիման վրա:
Մնաց {days} օր
0 1886

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում պետության կարիքների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ դեղերի (այդ թվում՝ չգրանցված) ձեռբքերուման, ներմուծուման, բաշխուման և իրացման գործընացի առավել արագ, ապահով, անվտանգ ընթացքը:
Մնաց {days} օր
0 1938

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Մնաց {days} օր
0 1854
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: