Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.09.2025 - 03.10.2025

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանել բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները, այդ թվում կազմակերպության որակի պատասխանատուի գործառույթները, որակի բարելավման և մշտադիտարկման խորհուրդների ստեղծման և գործունեության կարգը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշներն և ցուցանիշների ներկայացման կարգն ու պարբերականությունը, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերի գրանցման և հաղորդման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտների փորձառության գնահատման կարգը։
Մնաց {days} օր
0 1569

Քննարկվել է 16.09.2025 - 01.10.2025

««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծերի ընդունումը կնպաստի նախադպրոցական, հանրակրթական և մանկապատանեկան սպորտային կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում շաքարի մեծ քանակություն պարունակող սննդամթերքի, այդ թվում ըմպելիքների (ներառյալ քաղցր գազավորված ըմպելիքների) օգտգործման կանխարգելմանը:
Մնաց {days} օր
0 1309

Քննարկվել է 20.08.2025 - 04.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքների պայմանագրային գնի, ծավալաթերթ-նախահաշվի և պայմանագրի կատարման ժամկետի փոփոխության իրականացում` վերակառուցման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած  նախագծանախահաշվային թերությունների և շինարարական աշխատանքների ծավալի ավելացմամբ պայմանավորված։
Մնաց {days} օր
0 1479

Քննարկվել է 13.08.2025 - 28.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարության ենթակա մարզային բժշկական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր մեկ մարզային բժշկական կազմակերպություն ստեղծելու մասին:
Մնաց {days} օր
7 2838

Քննարկվել է 04.08.2025 - 19.08.2025

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացում աշխատողների առողջության վրա հնարավոր ռիսկերի կառավարմանն ու մեղմմանը, ինչպես նաև մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը
Մնաց {days} օր
0 1583

Քննարկվել է 04.08.2025 - 19.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշմամբ լրացված բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար:
Մնաց {days} օր
0 1503

Քննարկվել է 01.08.2025 - 16.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Մնաց {days} օր
0 1482

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշման մեջ և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Մնաց {days} օր
0 1719

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2017-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման թույլտվության իրատեսական ժամկետների ապահովում:
Մնաց {days} օր
0 1519
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: