Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.08.2021 - 10.09.2021

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ սույն թվականի մայիսի 16-ին ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ, Օրենք) մի շարք հոդվածների համապատասխան դրույթներ խնդրահարույց են բժշկական կազմակերպություններում վերջինիս գործնական կիրառելիության, մեռելածնությանը վերաբերող և այլ եզրույթների հստակեցման, մեռելածնության և նորածնային մահացության դեպքերի թերգրանցման տեսանկյունից:
0 7303

Քննարկվել է 20.08.2021 - 05.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 08-ի N 1105-Ն որոշմամբ կատարվել է լրացում` որոշման հավելվածի 1-ին կետում լրացվել է 37.1-ին ենթակետ` բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակով: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ սահմանված են պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացնել բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակին համապատասխան տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
0 6925

Քննարկվել է 16.08.2021 - 31.08.2021

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռեֆերենս լաբորատորիաների շրջանակների հստակեցումը կատարելու համար առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքում կատարել լրացում՝ ավելացնելով համապատասխան հոդված՝ ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակների սահմանմամբ:
0 6867

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈւԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Առողջապահության նախարարի  հրամանի ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ:
0 6017

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 35-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի բժշկական մի շարք փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրական կարգավորումներին:Ներկայումս բժշկական մի շարք փաստաթղթերի ձևեր հաստատված են Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանով: Հաշվի առնելով առողջապահության ոլորտի զարգացումները, օրենսդրական փոփոխոխությունները, որոնցից ելնելով անհրաժեշտություն է առաջացել վերանայել բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև սահմանել բժշկական փաստաթղթերի այլ անրժեշտ ձևեր:
0 8301

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել Օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կատարման պահանջը: Մասնավորապես, Նախագծի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք կարող են անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել Նախագծով սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ` դրանցով իսկ իրացնելով օրենքով իրենց վերապահված իրավունքը
0 5466

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
0 6061

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի` «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի առաջին բաժինը լրացվել է հետևյալ: Ավելացել են լիցենզավորման ենթակա տեսակներ` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործում գիտական և ուսումնական նպատակներով, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում: Վերոնշյալ լրացումներից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել լիցենզավորման կարգ, սույն տեսակներով գործունեության լիցենզավորման համար:
0 5735

Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021

ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ իրավակարգավորման ենթարկել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացակարգը` սահմանելով նման դեպքերում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման պայմանները, բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների շրջանակը։
0 7199