Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Առողջապահության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.03.2026 - 08.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել Առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության գործունեությունը:
Մնաց {days} օր
12 958

Քննարկվել է 23.03.2026 - 07.04.2026

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ - բոնուսային միավորների հաշվարկման մեխանիզմը՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսման գործիք, - լրացուցիչ գործակիցների կիրառման պայմաններն ու չափերը՝ արյան անհատույց, կամավոր դոնորության, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման, ծխելուց և ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու դեպքերում, - բոնուսային միավորների հաշվառման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում, - բոնուսային միավորների միջոցով անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգը, - բոնուսային միավորների օգտագործման ուղղությունները:
Մնաց {days} օր
0 884

Քննարկվել է 20.03.2026 - 04.04.2026

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը (այսուհետ նաև Օրենք), որի 2-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն, շահերի բախումն իրավիճակ է, երբ Հիմնադրամի մարմնում պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) անդամի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ Հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված լիազորությունների (գործառույթների) անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ կառավարությանն է վերապահված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև հիմնադրամի կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման հայտարարման կարգը հաստատելը:
Մնաց {days} օր
0 976

Քննարկվել է 20.03.2026 - 04.04.2026

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև առանձին առանձին հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1138

Քննարկվել է 20.03.2026 - 04.04.2026

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուրապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքներիպաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձիիրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։ Նախագծով առաջարկվում է՝ ա. սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակումօրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափհիմքերը (դատական ակտ, վարչական վարույթ, վարչական մարմնի որոշում,հաշտության համաձայնություն կամ կողմերի համաձայնություն),բ. կարգավորել վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.գ. ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ուդեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայնգանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով.դ. նվազեցնել վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը
Մնաց {days} օր
0 902

Քննարկվել է 26.02.2026 - 13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման  N 1 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերում ընդգրկված են  երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն և երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն  ախտորոշումները: Նշյալ կետերը ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1796 որոշմամբ ճանաչվել են Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կատարումը:
Մնաց {days} օր
1 1105

Քննարկվել է 03.02.2026 - 18.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայամնում գործունեության իրականացման համար նոր` Մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները: Մոտոմիավորների ներդրումը հնարավորություն է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը աշխատել ավելի արագ, ճկուն և արդյունավետ։ Քաղաքային խիտ երթևեկության պայմաններում մոտոցիկլով շարժվող մասնագետը կարողանում է շրջանցել խցանումները, արագ հասնել հիվանդին և սկսել առաջին բուժական գործողությունները հենց այն պահին, երբ դրանց նշանակությունը առավել մեծ է։ Արձագանքման ժամանակի կրճատումը իրական ազդեցություն ունի ծանր դեպքերում՝ բարձրացնելով փրկվածության հավանականությունը։
Մնաց {days} օր
0 1520

Քննարկվել է 14.01.2026 - 29.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է պետական կառավարման մարմինների և բժշկական սպասարկում իրականացվող կազմակերպությունների կողմից դեղերի ձեռքբերման գործընթացում պատվիրատուին ընձեռնել հնարավորություն, ելնելով պացիենտների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունից կամ դեղի սպառման համար նախատեսված ժամկետից, ընդունել դեղի մնացորդային կարճ պիտանիության ժամկետով դեղ:
Մնաց {days} օր
0 1274
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: