Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում նոր աշխատանքներ ու աշխատանքի և հանգստի ռեժիմներ նախատեսելու, ինչպես նաև առկա աշխատանքների և սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները հստակեցնելու և 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ. իրավակիրառական պրակտիկայից ելնելով՝ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկերի հստակեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ հատուկ տիպի տուն-ինտերնատների և հատուկ տիպի մանկատների սպասուհիների, սանիտարների համար նախատեսելով ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք, իսկ ընդհանուր տիպի տուն-ինտերնատների և ընդհանուր տիպի մանկատների համապատասխան աշխատողների համար՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների հաստիքային միավորների ձևավորման, աշխատողների աշխատանքային ռեժիմների և վարձատրության չափերի սահմանման միասնական նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացման շրջանակներում դուրս բերված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 0 0 0 11181
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները հիմնականում ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը և այլ իրավակիրառական հարցերի կարգավորմանը: Մասնավորապես, փոփոխություններն ու լրացումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով. իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների արդյունքում վեր հանված խնդիրներին ամբողջական կարգավորում տալու նպատակով աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, կիրառման տեսանկյունից տարընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, որոնց շրջանակը սահմանվում է նախագծով, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում: 0 0 0 16502