Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.05.2017 - 09.06.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ: Բացի դրանից, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդնել (գործարկել)՝ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 2 0 0 10079
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.05.2017 - 20.05.2017 <<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության <<Ձորակ>> հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի երկու սոցիալական խնդիր. առաջին՝ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի տարիներ շարունակ <<Ձորակ>> ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին՝ իրենց բնակարանի խնդիրը լուծելու համար, մասնավորապես՝ նախատեսվում է ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրերի միջոցով, և երկրորդ՝ ՊՈԱԿ-ին պատկանող մասնաշենքի ազատված սենյակները կօգտագործվեն նպատակային, մասնավորապես՝ կընդլայնվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների տեսականին և կբարելավվի խնամքի ծառայությունների որակը: 1 0 0 9273
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.03.2017 - 14.04.2017 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության և կենսաթոշակային հաշիվների գաղափարը։ Սոցիալական ապահովության հաշվի միջոցով կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները, և այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կենսաթոշակային հաշվի միջոցով կվճարվեն միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկություններն ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ 3 0 0 9054
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.03.2017 - 30.03.2017 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի` չաշխատելու պայմանով իրավունքի իրացման վերաբերյալ դրույթների հստակեցումն է: Նախագծով առաջարկվում է, գործող օրենքով սահմանված` կենսաթոշակի իրավունքը չաշխատելու պայմանին փոխկապակցող դրույթները հստակեցնել, դրանցից հանելով բացառությունները: Այսպիսով հավասար պայմաններ կստեղծվեն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց համար` միաժամանակ բացառելով կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում հնարավոր ռիսկերի առաջացումը: 3 0 0 8896
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.03.2017 - 29.03.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված հիմքերի և մեխանիզմների լիարժեք ապահովման նպատակով քվոտայի պահանջի կասեցում՝ մինչև 2018թ. հուլիսի 1-ը: 0 0 0 8263
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.03.2017 - 26.03.2017 «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է իրականացնել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումներ՝ մասնավորապես ապահովել համակարգի գործունեության թափանցիկությունը, տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, հնարավորինս նվազեցնել հաշմանդամության գնահատման հայեցողական մոտեցումը, մշակել հաշմանդամության սահմանման հստակ և հիմնավորված չափորոշիչներ՝ սահմանագծելով «հիվանդ լինելը» և «հաշմանդամությունը»։ Միաժամանակ, նախատեսվում է 2017թ. իրականացնել անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի փորձնական կիրառում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց համար։ 0 0 0 10599
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.03.2017 - 19.03.2017 «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունման նպատակը մայրության նպաստի իրավունքի իրացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցումն է, մասնավորապես. հստակեցվել է «չաշխատող անձ» հասկացությունը, սահմանվել է վարձու աշխատողի` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելու նոր կարգ: 0 0 0 13200
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017 «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների հստակեցման, օրենքում ամբողջական լուծում չգտած հարցերի կարգավորման, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի միջև առկա հակասության վերացման նպատակով: 0 0 0 10184
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է ծառայողական գործուղման մեկնող աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասից բխող երաշխիքների ամբողջական ապահովման, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված` ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է` 1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր և նույն օրը վերադառնում է աշխատանքի հիմնական վայր, 2) hստակեցնել Որոշմամբ հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի դրույթները: 0 0 0 10780