Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.04.2021 - 13.05.2021

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու օրենսգրքի ներքին հակասությունները, կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ:
33 19186

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.04.2021 - 07.05.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով  նախատեսվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումները միավորել, քանի որ 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշումը կորցրել  է որպես առանձին իրավական ակտ լինելու անհրաժեշտությունը: Նշված որոշումների իրավակիրառ պրակտիկայում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք կարգավորվել և հստակեցվել են սույն որոշման նախագծով: Հաշվի առնելով, որ համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշման սույն թվականի ապրիլի 1-ից ստեղծվել և գործում է ՄՍԾ-ն, որին էլ վերապահվել է հավաստագրերի տրամադրման և բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթների իրականացումը, նախագծով համապատասխան գործառույթները սահմանվել են այդ համատեքստում: Բուժատեխնիկական հանձնաժողովի բոլոր գործառույթները նախագիծը ընդունվելուց հետո կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:  
1 6177

Քննարկվել է 22.04.2021 - 07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով առաջարկվում է կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար սահմանել սոցիալական հիպոտեք, որը յուրաքանչյուր տարի մինչև 2000 ընտանիքների համար կստեղծի կեցության արժանապատիվ պայմաններ։ Նախատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող են դառնալ որոշակի սոցիալական խմբերին դասված ընտանիքներ, որոնց ցանկը (սոցիալական խմբերի) կհաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով նաև դրանց ընտրության չափորոշիչները։
4 13514

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.03.2021 - 08.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է աջակցել գործազուրկ անձանց աշխատանքի ընդունած գործատուին` այդ անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու միջոցով։
0 5540

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.03.2021 - 05.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը և գրավչությունը մեծացնելու նպատակով։
2 5738

Քննարկվել է 15.03.2021 - 30.03.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է մեծացնել «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շահառուների շրջանակը և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունը։
0 5010

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.03.2021 - 30.03.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել  մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն որպես  բացառություն լրացվել են այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ: Նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վերին և ստորին վերջույթների կոտրվածքների,   ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվոց բժշկասոցիալական վերափորձաքննությունների: Չարորակ նորագոյացությունների, վերին և ստորին վերջույթների կոտրվածքների դեպքերում  վերափորձաքննություննը անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից:
0 5607

Քննարկվել է 02.03.2021 - 17.03.2021

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը, բազմազավակ ընտանիքների թվաքանակի ավելացումը, նրանց անդամների առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարումը։   Ըստ այդմ, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել բազմազավակության խրախուսման նոր ծրագրեր, բազմազավակ երեխա խնամող ծնողների համար սահմանել  հավելյալ սոցիալական երաշխիքներ և արտոնություններ։ 
30 29555

Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է վերանայել հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու՝ կիրառական առումով արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև դրամական աջակցություն տրամադրել 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին։ Ներկայացված նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից Օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի համար) սահմանում է Կառավարությունը։
4 16586