Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.06.2024 - 10.07.2024

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով:   Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշակել է ոլորտի համալիր ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: Ներկայում Նախագիծը գտնվում է շրջանառության փուլում։
Մնաց {days} օր
0 5486

Քննարկվել է 10.06.2024 - 26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկել այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հաշվարկվող գումարից հետվճար չի հաշվարկվում:
Մնաց {days} օր
4 3951

Քննարկվել է 29.05.2024 - 13.06.2024

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է տարվա ընթացքում 6 ամսյա պարբերականությամբ, և ըստ անհրաժեշտության, նիստերը գումարել հանձնաժողովի կազմում ներգրավված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես սահմանված է որոշմամբ, և տարվա ընթացքում 1 անգամ ՀՀ վարչապետի մոտ։
Մնաց {days} օր
12 3187

Քննարկվել է 29.05.2024 - 13.06.2024

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է աջակցել 1 մլն դրամը չգերազանցող երեք տարվա վաղեմությամբ անհուսալի վարկային պարտավորություն ունեցող անձանց։ Նախագծի վերջնանպատակն է միջոցառման պոտենցիալ շահառուների համար վերականգնել տնտեսական ակտիվությունը՝ ընձեռելով օրինական դաշտում աշխատելու հնարավորությունը, վերականգնել վարկունակությունն ու վարկարժանությունը։
Մնաց {days} օր
1 7799

Քննարկվել է 06.05.2024 - 22.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Սույն նախագիծը կոչված է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հնարավորություն տալ միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին, ևս օգտվել ծրագրից։
Մնաց {days} օր
3 4078

Քննարկվել է 02.05.2024 - 20.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը բխում է հաշմանդամություն ունեցող կամ առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հատուկ գույքի և պարագաների անհրաժեշտությունից՝ հատկապես մարզերում։
Մնաց {days} օր
0 3526

Քննարկվել է 25.04.2024 - 13.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում է ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Մնաց {days} օր
2 4565

Քննարկվել է 25.04.2024 - 13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Մնաց {days} օր
7 3548

Քննարկվել է 22.04.2024 - 08.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկի հստակեցումն է:
Մնաց {days} օր
0 3418
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: