Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.09.2024 - 24.09.2024

««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում անհապաղ միջոցներ ձեռնարկելու կարևորությամբ՝ հաշվի առնելով, որ օրենքի ներկայիս կարգավորումը սահմանափակում է նման իրավիճակներում գործնականում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
1 2425

Քննարկվել է 26.08.2024 - 10.09.2024

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը։
Մնաց {days} օր
0 3934

Քննարկվել է 22.08.2024 - 10.09.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:
Մնաց {days} օր
1 4275

Քննարկվել է 19.08.2024 - 05.09.2024

Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մասնակից և հավակնորդ կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություն) ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները
Մնաց {days} օր
0 2239

Քննարկվել է 14.08.2024 - 29.08.2024

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների միջոցով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտ ներքին շուկան, պաշտպանելու տեղական արտադրությունը, ինչպես նաև ապահովելու հավասար մրցակցային դաշտ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար։
Մնաց {days} օր
0 3135

Քննարկվել է 13.08.2024 - 28.08.2024

Թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին: Թանկարժեք մետաղների մասին Օրենքում սույն փոփոխության կատարումը բխում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 2306

Քննարկվել է 12.08.2024 - 27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք  տրամադրելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 3973

Քննարկվել է 08.08.2024 - 23.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ թելերից միջուկով կարի թելերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ յուրաքանչյուր տարվա համար 38,1 տոննայից ոչ ավելի ծավալով
Մնաց {days} օր
0 2238

Քննարկվել է 08.08.2024 - 23.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԱԿ-ՃԱՐՄԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրին դասվող կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչյուր տարվա համար 6,2 մլն մետրից ոչ ավելի ծավալով:
Մնաց {days} օր
0 2143
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: