Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 2000․0 տոննայի չափով սերուցքային կարագի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։  Ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` 2024 թվականի --- -–ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ:
Մնաց {days} օր
4 3177

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N1739-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,5 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
Մնաց {days} օր
0 3083

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

«Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և հավատարմագրման ոլորտում գործող միջազգային նորմերի մոտարկմամբ։
Մնաց {days} օր
0 1502

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Որակի և անվտանգության կառավարման համակարգերի (այսուհետ՝ կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի որակի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտադրության մեջ ներդրված որակի կառավարման համակարգի ներդրման,  պահանջներին համապատասխան սերտիֆիկացման և (կամ) խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարները։
Մնաց {days} օր
0 3325

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

«Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին»  «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և առևտրում արտահանման աշխարհագրության ընդլայնմանը, արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման համար կատարված վճարները։
Մնաց {days} օր
1 2255

Քննարկվել է 21.11.2024 - 06.12.2024

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված՝ 8․0 հազ․ հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։
Մնաց {days} օր
2 3413

Քննարկվել է 20.11.2024 - 05.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի ամբողջականությունը՝ ականաջապիտակների և ակցանների ձեռքբերում, անասնաբույժների կողմից իրականացվող միջոցառման համար վճարում, ԱՆԻ ՊԱՍ համակարգի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում, ինչպես նաև ԱՆԻ ՊԱՍ համակարգի սերվերի սպասարկում և մուտքագրված տվյալների պահպանում՝ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Միաժամանակ ամրագրված դրույթով՝ անձնական սպառման համար մորթված կենդանու ականջապիտակի հանձնումը՝ կազմակերպության անասնաբույժին, կապահովի այդ ընթացակարգի իրավակարգավորումը՝ տնտեսավարողի և անասնաբույժի միջև։
Մնաց {days} օր
0 3383

Քննարկվել է 19.11.2024 - 04.12.2024

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Առևտրային օդային փոխադրումով և ավտոմոբիլային տրանսպորտով առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների արտահանման դեպքում տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը, ագրոպարենային և տեքստիլ ապրանքների և ուղղությունների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացումը բխում է Հայաստանից արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու և ներկայումս արտահանվող և արտահանման ներուժ ունեցող ապրանքների՝ նոր շուկաներում հաստատվելու, թիրախային շուկաներում ընդլայնվելու և սկզբնական դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտությամբ
Մնաց {days} օր
2 3029

Քննարկվել է 14.11.2024 - 30.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 2446
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: