Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.06.2025 - 04.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՐԿՈՒՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման միջոցով վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է՝ ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով, բարձրացնել ուսման որակը՝ դպրոցն համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Մնաց {days} օր
0 1643

Քննարկվել է 19.06.2025 - 04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1235

Քննարկվել է 13.06.2025 - 28.06.2025

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) «1196. Մարզերի մշակութային զարգացման ծրագիր» ծրագրի «11002. Համայնքային մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում մշակույթի կենտրոնում, տարածքային մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025թ-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպություններին ֆինանսական միջոցներ չտրամադրելու հանգամանքով:
Մնաց {days} օր
0 1159

Քննարկվել է 13.06.2025 - 28.06.2025

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ (թվով 19 միավոր գույք՝ նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում և 1 միավոր գույք՝ նախկին «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի լոտում) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Մնաց {days} օր
0 1509

Քննարկվել է 13.06.2025 - 29.06.2025

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են Երևանի Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով 3 գույքային միավորի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Մնաց {days} օր
0 1427

Քննարկվել է 12.06.2025 - 29.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծ ընդունումը պայմանավորված է օդային ճանապարհով ժամանող և «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ուղևորների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու որոշակի ժամային պահանջներ սահմանելու (առնվազն 1 (մեկ) գիշերակաց անցկացնելու պահանջ), ինչպես նաև շահառու ավիաընկերություններից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարչի կողմից ստուգման պահանջներ սահմանելու ահրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 1293

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ
Մնաց {days} օր
0 1510

Քննարկվել է 12.06.2025 - 29.06.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Պետական տուրքի մասին» օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար նախատեսված օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունների պատշաճ կատարումը:
Մնաց {days} օր
0 1193
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: