Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.12.2025 - 10.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԼՐԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ընդլայնել ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակությունները՝ միջազգային բարձր որակի օդանավակայանային ծառայություններ մատուցելու նպատակով։
Մնաց {days} օր
0 890

Քննարկվել է 19.12.2025 - 04.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 13-րդ խմբագրությաամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 985

Քննարկվել է 15.12.2025 - 31.12.2025

«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմամբ:  
Մնաց {days} օր
1 1022

Քննարկվել է 15.12.2025 - 31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծ մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին վերապահված՝ օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեք իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1283

Քննարկվել է 15.12.2025 - 31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծ մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագծով առաջարկվող՝ Կոմիտեի հաստիքների ավելացմամբ, ինչպես նաև «Ավիացիայի մասին» օրենքով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին վերապահված՝ օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեք իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1100

Քննարկվել է 21.11.2025 - 07.12.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ Հանքարդյունաբերության ոլորտից մթնոլորտ փոշու արտանետումը կանխարգելելու նպատակով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերում անհրաժեշտ է հստակեցնել փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքերի կիրառման պահանջները՝ ներառելով նաև դրանց հաշվարկային, տեխնիկական և տեխնոլոգիական հիմնավորումները։  Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակներին ներկայացվող պահանջները։
Մնաց {days} օր
0 1307

Քննարկվել է 21.11.2025 - 07.12.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ Հանքարդյունաբերության ոլորտից մթնոլորտ փոշու արտանետումը կանխարգելելու նպատակով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերում անհրաժեշտ է հստակեցնել փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքերի կիրառման պահանջները՝ ներառելով նաև դրանց հաշվարկային, տեխնիկական և տեխնոլոգիական հիմնավորումները։  Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակներին ներկայացվող պահանջները։
Մնաց {days} օր
0 1406

Քննարկվել է 10.11.2025 - 25.11.2025

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքային ծառայության համակարգում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո անհրաժեշտ է ապահովել համայնքների աշխատակազմերում կադրային գործի վարման գործընթացների օրինականությունը, փաստաթղթաշրջանառության միասնականությունը և համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։
Մնաց {days} օր
0 1198
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: