Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.09.2025 - 18.09.2025

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
11 939

Քննարկվել է 27.08.2025 - 12.09.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» հրամանի նախագիծը նպատակ ունիn սահմանել կադրերի ռեզերվի վարման, գրանցման և հանելու ամբողջական և միասնական նոր կարգ, ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազա՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը և թափանցիկությունը, բարձրացնել համայնքային ծառայողների ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման արդյունավետությունը և ապահովել թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգեր՝ վերացնելով սուբյեկտիվ մոտեցումները։
Մնաց {days} օր
0 1064

Քննարկվել է 25.08.2025 - 10.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական  ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և կհամապատասխանեցվի այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածով սահմանված նոր չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 969

Քննարկվել է 21.08.2025 - 05.09.2025

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքային ծառայության մրցույթների գործընթացների մասնագիտական մակարդակի բարձրացումն է՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ, կանխարգելելով սուբյեկտիվ մոտեցումներն ու ուժեղացնելով տեղական ինքնակառավարման համակարգում արհեսատավարժության և վստահության մակարդակը։ Թեստերի կառուցվածքային և բովանդակային միասնականացումը խթանում է գնահատման գործընթացի թափանցիկությունը, օբյեկտիվությունը և վերահսկելիությունը։  
Մնաց {days} օր
2 1212

Քննարկվել է 15.08.2025 - 30.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» պետական ոչ առևտրայի կազմակերպությունը վերանվանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում որակյալ միջնակարգ կրթության ապահովման համար «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի բոլոր պայմանները, որտեղ կարող է իրականացվել եռաստիճան կրթություն։ Փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու տվյալ բնակավայրի աշակերտները կստանան միջնակարգ կրթություն:
Մնաց {days} օր
5 1324

Քննարկվել է 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման լրամշակմամբ պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել նաև ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում  դրանց տեղադրման և վերատեղադրման համար ճանապարհը տնօրինողի և հաղորդակցուղու տեղադրողի միջև կնքվող հաղորդակցուղու տեղադրման արդյունքում ճանապարհին հասցված վնասները վերականգնելու մասին պայմանագրով սահմանված չափի դրամագլխի գումարի գանձման համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով բացվող դեպոզիտային հաշիվ։
Մնաց {days} օր
0 1092

Քննարկվել է 07.08.2025 - 22.08.2025

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆԱՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
0 1413

Քննարկվել է 05.08.2025 - 20.08.2025

Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել Որոշման հավելվածի 4-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումներով նախատեսված նախագծերի ներկայացման և ընդունելու ժամկետները
Մնաց {days} օր
0 1102
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: