Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։ Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։ Ներկայացվող Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։ 1 0 0 1792
Քննարկվել է 01.11.2023 - 16.11.2023 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 3-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման և դեպի վերակառուցվող ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելը։ 6 2 0 1824
Քննարկվել է 31.10.2023 - 15.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի մայիսի 25-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի N 37-Լ հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 24-Լ հրամանով կատարված կառուցվածքային փոփոխություններով, որի արդյունքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը վերապահվել են լրացուցիչ գործառույթների իրականացման իրավասություն և դրանց համապատասխան մասնագիտական ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող պահանջներ։ 0 2 0 1895
Քննարկվել է 17.10.2023 - 01.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ 1 0 0 1905
Քննարկվել է 13.10.2023 - 29.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման հնարավորության ապահովման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով։ 4 1 0 2184
Քննարկվել է 10.10.2023 - 26.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ «Առևտրային ծովագնացության» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը անհրաժեշտ է նավերով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, քարշակման համար նավերի օգտագործման, փրկարարական գործողությունների իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրային ծովագնացության ոլորտում այլ հարաբերությունների կարգավորման համար: Նախագծի ընդունումը պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը 2013 թվականի մարտի 23-ից միացել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեվտրի մասին» կոնվենցիային: Բացի այդ Նախագծով առաջարկվում է կարագավորել հետյալ կանոներն ու իրավահարաբերությունները. - Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը, - նավի ազգային պատկանելությունը, - նավերի ռեեստրների վարումը և պետական գրանցումը, - նավի վարձակալությունը, - նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը և դրանց վարումը, - նավի անձնակազմին ներկայացվող պահանջները և աշխատանքային հարաբերությունները, - նավի կառավարման նկատմամբ սահմանված պահանջները, - ծովային փոխադրումները, - փոխադրողի, ուղարկողի եվ նավավարձորդի պատասխանատվությունները, - ընդհանուր եվ մասնավոր վթարների ժամանակ պահանջվող գործողությունները և այլն: Ներկայումս Հայսատանի Հանրապետությունը, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, չունի համապատասխան ոլորտում գործող իրավական ակտեր և Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել ոլորտի կանոներն ու իրավահարաբերությունները, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը: Նախագծի ընդունման նպատակն է՝ կարգավորել ծովագնածության իրավական դաշտը՝ համապատասխանեցնելով գործող միջազգային նորմերին: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև առևտրային ծովագնածության միջոցով խթանելու տնտեսության զարգացումը: 0 2 0 2262
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.10.2023 - 19.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է։ Աբովյանի ԳՍՊԿ-ն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Ուստի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայում նախատեսվել է ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որի իրականացման ապահովման նպատակով 2022 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության №214-Ն որոշումը: 1 0 0 1879
Քննարկվել է 02.10.2023 - 18.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարներն ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկն իրականացնել ոչ միայն ընթացիկ տարում, այլ նաև նախորդ տարիներին համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով հայտնաբերված սխալների դեպքում։ Ընդ որում, օրենսդրական կարգավորման սահմանման անհրաժեշտությունը բխում է հետագա տարիների ընթացքում սխալներ հայտնաբերելու դեպքում, այն ճշտելու իրավական գործիք ունենալու հնարավորությունից: 2 1 0 1967
Քննարկվել է 26.09.2023 - 12.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի 2020թ-ի մարտի 26-ի N 02-Ն հրամանում փոփոխություննր և լրացումներ կատարելու վերաբերյալ հրամանի նախագիծը մշակվել է «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների համար ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 539-Ն որոշմամբ հաստատված կարգով նոր չափանիշների ամրագրման, գործող կարգի ընթացակարգերում առկա բացթողումների շտկման բացահայտման և նոր ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ 2 0 0 2215