Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.12.2025 - 26.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունման նպատակն է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հետևանքով տեխնիկական քննության իրականացման կանոնակարգումը։ Ըստ նախագծի տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացվելու է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ որպես լիազոր մարմին, կողմից ստեղծված հանձնաժողովը, իսկ տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնելու է ՀՀ ներքին գործերի նախարարության ռեեստրի բաժինը։
Մնաց {days} օր
0 1491

Քննարկվել է 24.11.2025 - 09.12.2025

«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով հնարավորություն կընձեռնի հետախուզվող օտարերկրացիների մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ։
Մնաց {days} օր
0 1589

Քննարկվել է 29.10.2025 - 13.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կշարունակվի Անվտանգության խորհրդի գրասենյակի  պետական պահպանության իրականացումը՝ որպես կարևորագույն նշանակության օբյեկտ։ 
Մնաց {days} օր
1 2526

Քննարկվել է 27.10.2025 - 11.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծն ընդունվելու դեպքում ոստիկանության բարեփոխումների շրջանակում կունենանք պատշաճ արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության գվարդիայի և այլ ոստիկանական ստորաբաժանումների ծառայողներ, բարձրացնելով վերջիններիս ծառայողական և կատարողական կարգապահությունն ու ինքնավստահությունը՝ իրենց ծառայողական պարտականությունները հնարավորինս բարեխիղճ և հարմարավետ իրականացնելու համար։
Մնաց {days} օր
0 2339

Քննարկվել է 24.10.2025 - 08.11.2025

«Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման Նախագծով առաջարկվում է, օրենքով ամրագրված սկզբունքների և իրավաչափության ընդհանուր պայմանների տրամաբանությանը համահունչ, սահմանել ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը՝ հնարավորինս մանրամասն նկարագրելով հարկադրանքի միջոցների կիրառման թույլատրելիության սահմանները:
Մնաց {days} օր
5 2576

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել հանցավորության (և այլ իրավախախտումների) վիճակագրության ձևավորման, վերլուծության և հետազոտությունների միասնական, արդյունավետ և ժամանակակից համակարգի ձևավորում՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձն ու թվայնացման միտումները։ Նորաստեղծ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ, թվայնացված և ապացուցահեն տվյալների բազա, որն իր մեջ կներառի ինչպես քրեական, այնպես էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Մնաց {days} օր
0 2714

Քննարկվել է 17.10.2025 - 02.11.2025

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում գրասենյակի կարգավիճակով օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման գործընթաց, որի արդյունքում կստեղծվի միասնական զանգերի կենտրոն։
Մնաց {days} օր
0 2219
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: