Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.05.2025 - 15.06.2025

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հավատագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը։
Մնաց {days} օր
1 1769

Քննարկվել է 27.05.2025 - 11.06.2025

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:
Մնաց {days} օր
0 1835

Քննարկվել է 19.05.2025 - 03.06.2025

««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է․ 1․  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով հստակ սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումն իրականացնող պետական մարմինները։ 2․ Դատարաննրում ստեղծել ձերբակալված անձանց պահելու վայրեր, որոնցում անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտի կողմից կպահվեն դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձինք, ինչպես նաև դատապարտյալները։ 3․ Ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով լիազորություններ վերապահել Բարձրագույն դատական խորհրդին և դրա նախագահին։ 4․ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում 37-րդ հոդվածի դատական կարգադրիչների ծառայության գործառույթներում ավելացնել դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված  անձանց, ինչպես նաև քրեական այլ վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալներին պահումը։
Մնաց {days} օր
0 1815

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել իրավական ակտերում անհամապատասխանությունները։
Մնաց {days} օր
0 1660

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ըստ տեսակների սահմանել ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը:
Մնաց {days} օր
0 1742

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Նախագծով առաջարկվում է սահմանել՝ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառման կանոնները և պահպանման ժամկետները, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 1698

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանության ընդունելու, դրանց պահպանության իրականացման, անցագրային ռեժիմի ապահովման, հատուկ բեռների ուղեկցման, պահպանության ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 1889

Քննարկվել է 29.04.2025 - 14.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Առաջարկվող փոփոխություններով սահմանվում են անձին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների վերաբերյալ պրոբացիայի պետական ծառայության մարմիններից և զինվորական մասերից, ինչպես նաև՝ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքերով դադարեցնելու դեպքում վարույթ իրականացնող մարմիններից տեղեկատվության ստացման գործընթացները։
Մնաց {days} օր
0 1707
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: