Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.01.2026 - 23.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 721

Քննարկվել է 08.01.2026 - 23.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները լիարժեք կերպով, իսկ դրանում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարնիշերի համադրությունները ինքաբերաբար կհամարվեն ցանկալի համարնիշեր։
Մնաց {days} օր
0 998

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ ավելի հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը:   
Մնաց {days} օր
3 1067

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

«Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման ոլորտում առավել համակարգված, ապացուցահեն և իրավունքահեն աշխատանքների իրականացմանը, պատասխանատու պետական մարմինների կարողությունների զարգացմանը և որպես արդյունք՝ այս ոլորտում ավելի արդյունավետ գործունեության իրականացմանը։
Մնաց {days} օր
12 1221

Քննարկվել է 22.12.2025 - 16.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանության գվարդիայի՝ օբյեկտների պետական պահպանություն իրականացնելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու իրավասությամբ օժտված ստորաբաժանումում գործող ծառայությունը՝ մոնիթորինգի կենտրոնը, այլևս գործելու է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կառուցվածքում։
Մնաց {days} օր
0 900

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
0 1094

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
0 1201

Քննարկվել է 19.12.2025 - 05.01.2026

«Փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 7-րդ կետի պահանջի կատարումը։  
Մնաց {days} օր
0 984

Քննարկվել է 19.12.2025 - 05.01.2026

«Ոստիկանության ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի պահանջի կատարումը։
Մնաց {days} օր
0 1002
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: