Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

14.05.2026 29.05.2026
«Աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն կարգի ընդունման նպատակն է սահմանել աղետների ռիսկի, ներառյալ կլիմայի փոփոխության ազդեցությունների գնահատման միասնական մեխանիզմը՝ ապահովելով գործընթացի կազմակերպումը, համակարգումը և իրականացումը հանրապետական, ոլորտային և տարածքային մակարդակներում։ Սույն կարգի ընդունմամբ նախատեսվում է՝ -        ապահովել աղետների ռիսկերի համապարփակ և գիտահիմնավորված գնահատում՝ կիրառելով միասնական մեթոդաբանություն, -        հստակեցնել լիազոր մարմնի, պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, -        ապահովել գնահատման գործընթացի փուլայնությունը, հաշվետվողականությունը և ժամանակային համադրելիությունը։ Նախագիծը նպատակ ունի ձևավորել աղետների ռիսկի գնահատման համակարգված և շարունակական գործընթաց, որը հնարավորություն կտա բացահայտել առկա և հնարավոր վտանգները, գնահատել դրանց ազդեցությունները բնակչության, ենթակառուցվածքների, տնտեսության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև ապահովել աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության արդյունավետ պլանավորումը։      
Մնաց {days} օր
0 530

13.05.2026 28.05.2026
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելու թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունների հաշվառմամբ  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը։ Նշված դասակարգումը նախատեսվում է կիրառել որպես իրավապահ մարմինների գործունեության ուղենիշային հիմք՝ ապահովելով, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումները կրեն ոչ միայն արձագանքող (ռեակտիվ), այլև՝ կանխարգելիչ և պրոակտիվ բնույթ՝ հիմնված ռիսկերի, սպառնալիքների և հանցավորության զարգացման միտումների վերլուծության վրա։
Մնաց {days} օր
0 298

Քննարկվել է 29.04.2026 - 14.05.2026

«Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2027 թվականի հունվարի 1-ից կապահովվի «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը։
Մնաց {days} օր
2 573

Քննարկվել է 22.04.2026 - 07.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո  կհստակեցվեն Որոշման հավելվածի 351-րդ և 352-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնող սուբյեկտների շրջանակները՝ ապահովելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև կվերանայվեն Որոշման մեջ առկա այն իրավական ակտերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել՝ դրանք փոխարինելով գործող իրավական ակտերով։
Մնաց {days} օր
1 904

Քննարկվել է 14.04.2026 - 29.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
Մնաց {days} օր
0 982

Քննարկվել է 14.04.2026 - 29.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
Մնաց {days} օր
0 883

Քննարկվել է 09.04.2026 - 24.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քննությունների անցկացման պայմանների ավելի արդար ու ճկուն կազմակերպմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը, ինչպես նաև իրավական ակտը կհամապատասխանեցվի պետական կառավարման համակարգի կառուցվածքին։
Մնաց {days} օր
2 1886

Քննարկվել է 06.04.2026 - 21.04.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման կարգավորման առարկան է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման, կիրարկման, ինչպես նաև դրանց իրականացման նկատմամբ մշտադիտարկման և գնահատման գործընթացների կազմակերպման կարգի սահմանումը։ Կարգով սահմանվում են նաև միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով պլանների ներկայացման, ուսումնասիրության, համաձայնեցման, կատարման ընթացքի արձանագրման և մշտադիտարկման մեխանիզմները։
Մնաց {days} օր
0 1111

Քննարկվել է 06.04.2026 - 21.04.2026

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման կարգավորման առարկան է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման, կիրարկման, ինչպես նաև դրանց իրականացման նկատմամբ մշտադիտարկման և գնահատման գործընթացների կազմակերպման կարգի սահմանումը։ Կարգով սահմանվում են նաև միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով պլանների ներկայացման, ուսումնասիրության, համաձայնեցման, կատարման ընթացքի արձանագրման և մշտադիտարկման մեխանիզմները։
Մնաց {days} օր
0 915
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: