Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.04.2025 - 16.05.2025

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար՝ նկատի ունենալով, որ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համատեքստում կսահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ ապահովելու համար Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության լիարժեքությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ վիրավորանքի, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող, նրա պատիվն, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու, դրանց վերաբերյալ պատասխան հրապարակելու, հեռացնելու իրավական հնարավորություն, քանի որ անձի՝ իր հերքման և պատասխանի իրավունքներից օգտվելը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի սուբյեկտի կողմից է նախկինում հրապարակվել զրպարտություն համարվող տեղեկատվությունը, ինչպես նաև վիրավորանքի և զրպարտության դեպքում հեռացման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին:
Մնաց {days} օր
4 2943

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը պայմանավորված է դրա՝ ներկա պայմանների հետ համապատասխանությունն ապահովելուն, և արխիվային գործի ոլորտում իրականացվող գործունեությունն առավել կարգավորելուն։
Մնաց {days} օր
1 1665

Քննարկվել է 17.04.2025 - 03.05.2025

է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծերի ընդունման պարագայում հնարավոր կլինի մեծածավալության, մեծաքանակության կամ այլ օբյեկտիվ պատճառներով զննության անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննել առարկաների հատկանիշների, բնութագրող տվյալների վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո այդ առարկաները որոշմամբ իրեղեն ապացույց կճանաչվեն և կկցվեն վարույթի նյութերին, իրեղեն ապացույց ճանաչված առարկաները պահպանության կհանձնվեն ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններին, այլև իրավասու այլ մարմիններին, քրեական պատասխանատվություն կնախատեսվի քրեական գործի կամ վարույթի ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված առարկաների նկատմամբ ապօրինի արարքներ կատարելու դեպքում, ինչպես նաև ծանրացնող հանգամանք կդիտարկվեն այն դեպքերը, երբ իրեղեն ապացույց ճանաչված առարկաների կամ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքները կկատարվեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կամ վարույթով։
Մնաց {days} օր
0 2266

Քննարկվել է 17.04.2025 - 05.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 502-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով հստակեցվել է դատապարտյալներին սոցիալական աջակցության տրամադրելու ողջ գործընթացը, այդ թվում՝ պատասխանատու կառույցները, յուրաքանչյուրի պարտականությունները, դատապարտյալի կողմից համապատասխան սոցիալական աջակցություն ստանալու համար դիմում ներկայացնելու կարգը, ժամկետները, սոցիալական աջակցություն տրամադրման գնահատման չափորոշիչները:
Մնաց {days} օր
0 2018

Քննարկվել է 16.04.2025 - 02.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի հունիսի 3-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի հունիսի 3-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Կառավարության 2021 թվականի  հունիսի 3-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն որոշման մեջ լրացնել նաև համապատասխան լիազոր մարմնից Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ:
Մնաց {days} օր
0 1691

Քննարկվել է 16.04.2025 - 02.05.2025

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության, դրա համար ձևավորվող Խորհրդի և թեկնածուների վերաբերող օրենսդրական կարգավորումները՝ շտկելով գործնականում առկա խնդիրները:
Մնաց {days} օր
0 1803

Քննարկվել է 15.04.2025 - 30.04.2025

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ, ՊԱՐՏԱՊԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ, ՆՐԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ՀԱՍՑԵԻ, ՊԱՐՏԱՊԱՆԻ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ԱՄՈՒՍՆՈՒՆ (ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՆԱԽԿԻՆ) ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման, գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ՝ նախկին) նույնականացնող, ինչպես նաև պարտապանի՝ կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալները, ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգերը և ժամկետը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 350-Ն և 2020 թվականի ապրիլի 30-ի N 687-Ն որոշումները:
Մնաց {days} օր
0 1533

Քննարկվել է 15.04.2025 - 01.05.2025

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆի­նան­­սա­կան միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը։ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝  առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում: Նախագծով կատարվող մյուս փոփոխությամբ նախատեսվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում լրացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության համատեքստում  առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 1․1–ին մասով, որով կսահմանվի, թե ինչ տվյալներ պետք է ներառվեն «օպերատիվ հարցում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ միաժամանակ անհրաժեշտ կլինի լրացում կատարել նաև օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ նախատեսվող տեղեկությունների ցանկում ներառելով նաև օրենքի 37-րդ հոդվածի 1.1–ին մասը։  
Մնաց {days} օր
0 2366

Քննարկվել է 15.04.2025 - 01.05.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ 482-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման դեպքում հնարավոր ծանրացնող հանգամանքների նախատեսման և դրանք օրենսդրական ամրագրման հրամայականով:
Մնաց {days} օր
0 2260
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: