Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.07.2024 - 15.08.2024

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել հաշտարարության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում, նախատեսել օրենսդրական խթաններ ուղղված հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային միջոցի զարգացմանը, ինչը կհանգեցնի նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հաշտարարության մասին» օրենքում՝ նախատեսելով համահաշտարարության սահմանումը և առանձնահատկությունները, Արդարադատության նախարարության կողմից հաշտարար նշանակելու դեպքում հաշտարարական հաստատություն նշանակելու հնարավորությունը,  միջազգային հաշտության համաձայնությունները Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու և կատարելու ընթացակարգը, ինչպես նաև հաշտարարության ոլորտի հարաբերությունների զարգացմանն ուղղված այլ իրավակարգավորումներ:
5 1282

Քննարկվել է 11.07.2024 - 26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները սահմանող վարչապետի որոշման շրջանակներում նախատեսել նաև իրավական ակտերի ընդունման ժամկետները սահմանելու պահանջ՝ վարչապետի աշխատակազմի համար հնարավորություն ստեղծելով վերահսկողություն իրականացնելու նաև իրավական ակտերի ընդունման ժամկետների մասով:
0 1194

Քննարկվել է 10.07.2024 - 25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  Հայաստանի Հանրապետության վարչապետի 26.06.2024 թվականի՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-50-Ն, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-54-Ն, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-61-Ն, «փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-64-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-73-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-49-Ն և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-77-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 603-Ա որոշման պահանջներից: 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ պայմանավորված՝ փոփոխություններ են իրականացվել հարակից օրենքներում՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով՝ մասնավորապես, որոնց համաձայն նաև փոփոխության է ենթարկվել դրանցում կիրառվող «հաշմանդամ» հասկացությունը, որի փոխարեն սահմանվել է «հաշմանդամ ունեցող անձ» եզրույթը:          Ներկայումս, պայմանավորված 2024 թվականի փետրվարի 7-ին ընդունված «ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նոր եզրութաբանական փոփոխություններով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)  հավելվածում կիրառվող եզրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին: Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի փոփոխությունների արդյունքում Որոշման որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական բնույթի անհամապատասխանությունները։
0 1387

Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» որոշմամբ, ըստ էության,  սահմանվել են  փորձաքննությունների արժեքներն ըստ փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների` ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության համար։ Որոշման 3-րդ կետով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրառել դրանով սահմանված կարգավորումները: Առաջարկվում է, նոր խմբագրությամբ շարադրել Որոշման 3-րդ կետը, դրանում ներառել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ որպես «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորված մարմնի ղեկավարի: Որոշման նշված կետում փոփոխության կատարմամբ դրանով սահմանված կարգավորումները կտարածվեն նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վրա, ինչն իր հերթին հնարավորություն կտա հաշվարկելու դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք պետական բյուջեով հատկացման ենթակա  ծախսերը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ 
0 1181

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.06.2024 - 13.07.2024

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովելու խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունումը, որով կերաշխավորվի խտրականության դեմ պայքարի գործուն իրավական կառուցակարգերի նախատեսումը։ 
20 1919

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը:  
0 1235

Քննարկվել է 06.06.2024 - 21.06.2024

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒՆ; 
0 1296

Քննարկվել է 24.05.2024 - 08.06.2024

«Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և օրենով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա,  ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։  
0 1407