Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային իրավական դրամական պահանջներով ներկայացված գործերով վարչական մարմինների կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթևացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման լրացուցիչ նախադրյալների նախատեսման միջոցով։
Մնաց {days} օր
0 1531

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման և այդ մասով Օրենքի կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորել համապատասխան կապուղների համակցման հետ։ Միաժամանակ առաջարկվում է հստակ սահմանել, որ Օրենքի կարգավորումները կատարողական ծախսերի հատٳցման և կատարողական վճարների գանձման կանոնների մասով կիրառելի են ﬕայն նոր հարուցված կատարողական վարույթների նկատմամբ՝ խուսափելով վերսկսված կատարողական վարույթների մասով հիշյալ դրույթը կիրարկելու արդյունքում առաջացող երկիմաստությունից։
Մնաց {days} օր
0 1001

Քննարկվել է 09.10.2025 - 25.10.2025

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը՝ ընդլայնելով հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ինչը հնարավորություն կտա ապահովել վերջիններիս գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև կնպաստի հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ու բարեվարքության համակարգի ամրապնդմանը:
Մնաց {days} օր
4 1235

Քննարկվել է 08.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալները հաստատելով ստեղծել հնարավորություն հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։
Մնաց {days} օր
0 1410

Քննարկվել է 08.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկումը, համապատասխան հայտարարագրի ձևանմուշների հաստատման միջոցով հնարավորություն ստեղծել հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելու համար։
Մնաց {days} օր
0 917

Քննարկվել է 30.09.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ներկայում հատկացված (կամ նախատեսվող) ֆինանսական ռեսուրսների շրջանակում ապահովել առավելագույն թվով և ամենամյա պարբարականությամբ՝ քրեակատարողական ծառայողների օրենսդրությունից բխող ամենօրյա և հատուկ օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ, ծառայողի մշտական մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների (դասընթացների) իրականացումը: 
Մնաց {days} օր
0 1002

Քննարկվել է 30.09.2025 - 21.10.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է նախատեսել օրենսդրական կարգավորում՝ հոգեբանի իրավունքների և պարտականությունների շրջանակի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է նաև անչափահասների մասնակցությամբ քննչական և դատավարական գործողությունները իրականացնել բազմամասնագիտական կենտրոններում, ինչն ենթադրում է երեխաների, որպես քրեական վարույթի մասնակիցների, արժանապատվության և հոգեկան անվտանգության պահպանում, արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացում, իրավական և սոցիալական արդարության հավասարակշռում, քննչական և դատավարական գործողությունների պայմանների հարմարեցում անչափահասի հոգեկան և հուզական վիճակին, կրկնակի վիկտիմիզացիայի ռիսկերի չեզոքացում և կրկնակի հարցաքննության անհրաժեշտության բացակայություն։  
Մնաց {days} օր
2 1005

Քննարկվել է 25.09.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող փոխություններով և լրացումներով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները և անհստակությունները, հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, լրացվում են քրեական վարույթների անջատման կանոնները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով փոխարինելու հնարավորություն, հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշոման կայացման համար  նախատեսվում է յոթնօրյա ժամկետ:
Մնաց {days} օր
17 1502

Քննարկվել է 25.09.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքում առկա օրենսդրական բացերը, ՀՀ քրեական օրենսգրքի և այլ իրավական ակտերի միջև առկա եզրութաբանական և բովանդակային հակասությունները, կանխել իրավակիրառ պրակտիկայում քրեական օրենսդրության նորմերի իրարամերժ մեկնաբանման ռիսկը, և ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի միասնականությունը՝ համապատասխանեցնելով դրանք օրենսդրի ընդհանուր տրամաբանությանը և օրենսգրքի մշակման հիմքում ընկած հայեցակարգային մոտեցումներին։
Մնաց {days} օր
1 1268
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: