Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի և 2023 թվականի հունիսի 14-ի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն և ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքների ընդունմամբ (ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 13.10.2023)։ Մասնավորապես ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է ծագել փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչելու խմբագրված նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 189-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 3895

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում վիճակագրություն վարելու նպատակով մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշները, նախաքննության մարմինների քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը կհամապատասխանեցվեն 2021 թվականին ընդունված քրեական և քրեական դատավարության գործող օրենսգրքերին:
Մնաց {days} օր
0 3461

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող վարույթներով վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերելի դրույթների ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, Նախագծով նաև առաջարկվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող մինչդատական վարույթում վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթները տարածվեն միայն դրանից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա:
Մնաց {days} օր
0 4174

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով:
Մնաց {days} օր
0 3508

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հաստիքների քանակը ավելացնել 32-ով:
Մնաց {days} օր
0 3640

Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը՝ սահմանելով, որ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար: Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման դրույթների համապատասխանությունը «Նոտարիատի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև Արդարադատության նախարարությանը վերապահված գործառույթների արդյունավետ իրականացումը:
Մնաց {days} օր
0 2816

Քննարկվել է 01.09.2023 - 17.09.2023

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները և Հայաստանի Հանրապետությունում սահմանել միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Մնաց {days} օր
1 5560

Քննարկվել է 24.08.2023 - 08.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ կսահմանվի նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման համար ծառայության վճար 10.000 ՀՀ դրամի չափով: Ծառայության սակագնի առաջարկվող չափի որոշման համար հիմք են ընդունվել նոտարի կողմից համանման նոտրական գործողությունների համար արդեն իսկ նախատեսված սակագները, նշված գործերով նոտարի կողմից իրականացվող գործողությունների ծավալը և կատարվելիք հնարավոր ծախսերը, օրինակ կողմերին արձակված կարգադրությունը ուղարկելու հետ կապված փոստային ծախսերը և այլն:
Մնաց {days} օր
0 3897

Քննարկվել է 24.08.2023 - 08.09.2023

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն նախագծերը միտված են վարչապետին ենթակա երկու մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայության և Պետական պահպանության ծառայության ղեկավարների և տեղեկալների պաշտոնների, պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունների նկատմամբ միատեսակ կարգավորումներ ապահովելուն։ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանայվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրա տեղակալների նշանակման և ազատման հետ կապված դրույթները՝ Պետական պահպանության ծառայության վերաբերելի կարգավորումների համանմանությամբ, որպիսի պայմաններում հնարավոր կլինի «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում ապահովել հանրային իշխանության մարմիններում պետական վարչական պաշտոնների նշանակման և ազատման հավասար հիմքեր: Ըստ այդմ՝ գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց։
Մնաց {days} օր
0 3612
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: