Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.12.2023 - 29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել Արդարադատության նախարարության նպատակները և խնդիրները՝  դրանցում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության փորձաքննությունը:
Մնաց {days} օր
0 3832

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերով առաջարկվում է. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 14.1-ին՝ «Ապահովված իրավունք» գլուխը, և առանձին հոդվածով սահմանել շարժական գույքի գրավի առանձնահատկությունները: Համաձայն առաջարկվող կարգավորման՝ Օրենսգրքի 15-րդ՝ գրավի իրավունքի գլուխը ամբողջությամբ կկարգավորի ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի գրավի նկատամամբ կիրառելի իրավակարգավորումները՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Հաշվի առնելով Օրենսգրքում իրականացվող փոփոխությունները, անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել նաև «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է նշված օրենքում «ապահովված իրավունքներ» բառերը փոխարինել «գրավի իրավունք» բառերով:
Մնաց {days} օր
0 4694

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․ Հստակեցվել է Կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի պետական-իրավական փորձաքննությունը շրջանակը՝ դրանում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության ստուգման գործընթացը: Վարչապետի աշխատակազմ ներկայացվող մոտարկված նախագծերի հիմնավորման մեջ լրացվել է նաև Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին նշումի պահանջ: Սահմանվել է, որ Վարչապետի աշխատակազմի կողմից բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չի կատարվում Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը։
Մնաց {days} օր
1 3482

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ դրանով ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով, ուստի, անհրաժեշտություն է առաջացել ընդունել համապատասխան որոշում՝ կարգավորելով սույն հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 3964

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքը, որով հստակեցվել են հարկադիր կատարողին առանց իր համաձայնության այլ հավասարազոր պաշտոնի փոխադրելու դեպքերը։ Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված  փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
Մնաց {days} օր
0 3877

Քննարկվել է 12.12.2023 - 27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված իրավական ակտի նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման  N 6 հավելվածում: Նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում:
Մնաց {days} օր
0 4160

Քննարկվել է 08.12.2023 - 23.12.2023

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն: Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները՝ ընդլայնելով հանրային պաշտպանի գրասենյակի դերակատարությունը: Առաջարկվում է  նաև շտկումներ կատարել փաստաբանների կարգապահական վարույթների կառուցակարգերում
Մնաց {days} օր
1 5701

Քննարկվել է 06.12.2023 - 21.12.2023

«Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փորձագիտական հիմնարկներին կամ հաստատություններին ներկայացվող ընդհանուր չափորոշիչներ, կարգավորել  փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ մի շարք այլ հիմնահարցեր:
Մնաց {days} օր
8 7461

Քննարկվել է 04.12.2023 - 20.12.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում  է մշակել և ընդունել Բնակչության պետական ռեգիտրի մասին հատուկ օրենք, որը կկարգավորի դրա բովանդակությունը, իրավական նշանակությունը, հասանելիությունը, տվյալների կենսաշրջանը (արխիվացման և/կամ ոչնչացման քաղաքականություն, պահպանման քաղաքականություն և ժամկետներ և այլն) և այլ հարաբերություններ:Իրավական հիմք ստեղծել Բնակչության պետական ռեգիտրում քաղաքացու կյանքում կատարվող իրադարձությունների գրանցման համար, ներառյալ՝ դրա օրինական իրավունքի ապահովումը:
Մնաց {days} օր
0 5396
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: