Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

15.05.2026 31.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը։
Մնաց {days} օր
0 533

13.05.2026 28.05.2026
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի հիման վրա այն չափանիշների սահմանումն է, որոնց պետք է բավարարեն բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատում իրականացնող անձինք, մասնավորապես՝  մասնագիտական որակավորում, մասնագիտական փորձառություն, անկախություն, մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, և այլն:
Մնաց {days} օր
0 455

13.05.2026 28.05.2026
«ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 6-ի N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդիրը լուծելը։ Արդյունքում կբարելավվի Ծառայության կողմից իրականացվող գործառույթների որակը, կբարձրանա կառավարման ճկունությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև կձևավորվի առավել մրցունակ կադրային քաղաքականություն։
Մնաց {days} օր
0 512

08.05.2026 23.05.2026
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կառավարության 10 հոկտեմբերի 2018 թվականի N 1146-Ն որոշմամբ ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգը: Հանրային լսումներ անկացնելու պարտադիր պահանջն ուղղված է հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով սեփականության օտարման գործընթացներին շահագրգիռ հանրության, առավելապես սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մասնակցությունն ապահովելուն, ինչը կնպաստի անձանց իրազեկվածության բարձրացմանը, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, որոշման կայացման փուլում շահագրգիռ անձանց՝ գործընթացին անմիջապես մասնակից դարձվելուն և հանրային կարծիքի բացահայտմանը:
Մնաց {days} օր
0 597

06.05.2026 21.05.2026
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի` պատահականության սկզբունքով հատուկ ծրագրի միջոցով ընտրության կարգը:
Մնաց {days} օր
0 563

Քննարկվել է 22.04.2026 - 07.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք Արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ մուտք գործելով համակարգ բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով: Որպես անցումային դրույթ՝ Նախագծով նախատեսվում է, որ նախապես գրանցված օգտատերերը Նախագծով ներկայացված Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հնարավորություն են ունենալու համակարգ մուտք գործել ինչպես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի, այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեի և գաղտնաբառի միջոցով:
Մնաց {days} օր
0 970

Քննարկվել է 22.04.2026 - 07.05.2026

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը միտված է կարգավորելու դատապարտյալների կողմից որոշակի պարբերականությամբ թմրամիջոցների գործածման թեստավորում անցնելու հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
1 699

Քննարկվել է 20.04.2026 - 05.05.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը միտված է կատարելագործելու քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը:
Մնաց {days} օր
0 749

Քննարկվել է 17.04.2026 - 04.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերը կհամապատասխանեցվեն համազգեստի նույնանման բաղադրիչների նկարագրերին, ինչպես նաև կսահմանվի ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը:
Մնաց {days} օր
0 894
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: